ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԻՄ ՄԱՍԻՆ
1965 թ․ ավարտել եմ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցը։
1970-1971 թթ.՝ Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղի դպրոցի ուսուցիչ և փոխտնօրեն դաստիարակության գծով։
1971-1972 թթ.՝ Հայաստանի պատմության թանգարանի կրտսեր գիտաշխատող:
1972-1992 թթ․՝ Հայկական հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր։
Հայկական սովետական հանրագիտարանի համար խմբագրել եմ 1455 հոդված։
Հայկական համառոտ հանրագիտարանի համար խմբագրել եմ 674 հոդված։
«Հայկական հարց» հանրագիտարանի համար խմբագրել եմ 406 հայերեն և 406 ռուսերեն, այսինքն՝ 812 հոդված:
Այդ հանրագիտարանների, ինչպես նաև «Ոսկեփորիկ» հանրագիտարանի համար գրել եմ ավելի քան 70 հոդված։
ՀՀ-յան ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի
1982 թ., թիվ 4-ում հրապարակել եմ «Ապիոս Կլոդիոսի դեսպանության հարցի շուրջ» հոդվածը, մամուլում հրապարակել եմ պատմական թեմաներով հոդվածներ։
Այս կայքում ներկայացնում եմ տարբեր նյութեր երեք լեզուներով՝ հունարեն, հայերեն և ռուսերեն: