ԲՌՆԱԿՑՈՒՄ ԽՈՐՀՐԴԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁԵՎՈՎ


Բռնակցումը (անեքսիա), ըստ Խորհրդային մեծ հանրագիտարանի, ուրիշ պետության կամ ժողովրդի ամբողջ տարածքի կամ նրա մի մասի բռնի միացումն է (զավթումը) (տես Խորհրդային մեծ հանրագիտարան, 3-րդ հրատ., Մ., 1970, հ. 2, էջ 40, ռուսերեն):

Այդ նույն հանրագիտարանում ասվում է, որ բռնակցումը բնորոշ է  ստրկատիրական և ավատատիրական դարաշրջաններին, իսկ կապիտալիզմի դարաշրջանում դարձել է մի պետության տարածքի ընդլայնման միջոց՝ մյուսի հաշվին (նույն տեղում): 1934 թ. ռուսերեն հրատարակված «Դիվանագիտական բառարանի» 1-ին հատորում գրված է, որ բռնակցումը ուրիշ պետության տարածքի հակաիրավական միացումն է (զավթում, բռնի անջատում) (էջ 83): Այստեղ էլ բռնակցումը համարվում է ավատատիրական և կապիտալիստական դարաշրջաններին բնորոշ երևույթ (նույն տեղում):

Այսպիսով, ըստ հեղինակավոր հրատարակությունների բռնակցումը ենթադրում է ուժի գործադրություն, բռնի միջոցներ: Մի փոքր այլ կերպ է կատարվել հայկական տարածքների՝ Նախիջևանի  և Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին (այստեղ միտք չունեմ խոսելու Արևմտյան Հայաստանի մասին. դա այլ թեմա է): Ինչպե՞ս կատարվեց դա:

1921 թ. մարտի 16-ին Մոսկվայի խորհրդա-թուրքական, ըստ էության՝ հակահայկական, պայմանագրի 3-րդ հոդվածում ասված է. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը, սույն պայմանագրի 1-ին © հավելվածում նշված սահմաններում,  կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության (բնագրում՝ протекторат – Ս.Կ.) ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության...» (տե՛ս «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթեր», հ. 3  , Մ., 1959, էջ 598-599, ռուսերեն): Այդ մասին խոսվում է նաև 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածում. «Թուրքիայի և Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ Նախիջևանի մարզը, սույն Պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում, կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության (բնագրում՝ покровительство – Ս.Կ.) ներքո» (նույն տեղում, հ. 4, Մ., 1960, էջ 423):

1921 թ. Ռկ/բ/Կ Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) հուլիսի 5-ի նիստի որոշմամբ (ինչին մեծապես նպաստել է մեծ հայատյացը՝ Ստալինը) Լեռնային Ղարաբաղը իբրև ինքնավար մարզ տրվեց Ադրբեջանին («Երեկոյան Երևան», 1989, օգոստոս 24, № 195, էջ 4):

Ինչպես տեսնում ենք, հայկական տարածքները Ադրբեջանին տրվեցին առանց մի կրակոցի, առանց  առերևույթ ուժի գործադրման, մի դեպքում (1-ին պայմանագրով)՝ առանց հաշվի առնելու Խորհրդային Հայաստանի կառավարութան և հայ ժողովրդի կարծիքը (սա, ինքնին, բռնության մի ձև է), մյուս դեպքում (2-րդ պայմանագրով)՝ Խորհրդային Հայաստանի կառավարության (որի անդամների ստորագրությունը կա  Կարսի պայմանագրի բնագրի տակ) թուլության, բայց դարձյալ առանց հայ ժողովրդի կարծիքը հարցնելու, երրորդ դեպքում (Կովբյուրոյի որոշումը)՝ կուսակցական մարմնի որոշմամբ: Ադրբեջանին տրված, ավելի շուտ՝ բռնակցված տարածքների կարգավիճակը՝ երկուսի համար էլ ինքնավարության վերապահում, ապացուցում է և ընդգծում դրանց ոչ ադրբեջանական, այլ հայկական լինելը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Կովբյուրոյի որոշումը հանգեցրին այն բանին, որ Ադրբեջանի տարածքն ընդարձակվեց հայկական հողերի հաշվին, այսինքն՝ տեղի ունեցավ այն, ինչ որակվում է որպես բռնակցում: Ադրբեջանը հայկական այդ տարածքները ձեռք բերեց ոչ թե զենքի ուժով, ինչպես փորձում են համոզել ամբոխին, այլ շնորհիվ Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև գործարքի: Այդպիսով, բռնակցումը բնորոշ է ոչ միայն ստրկատիրությանը, ավատատիրությանը, կապիտալիզմին, այլև սոցիալիզմին:

Տեսնենք, թե որքանով են վերը նշված գործողոււթյունները համապատասխանում այժմ գործող միջազգային իրավունքի օրենքներին:

Նախ հիշեցնեմ, որ Մոսկվայի պայմանագրի протекторат բառին Կարսի պայմանագրում փոխարինում է դրա ռուսական համարժեքը՝ покровительство բառը, այսինքն՝ երկու պայմանագրերով էլ նախատեսվում է Նախիջևանի նկատմամբ հովանավորությունը (կամ խնամակալությունը): Ի՞նչ է протекторат –ը՝ հովանավորությունը: Ըստ արդեն նշված «Դիվանագիտական բառարանի», հովանավորությունը գաղութային կախվածության ձևերից մեկն է, ինչը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված ժամանակակից միջազգային իրավունքի կանոնների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի կոպիտ խախտում (տե՛ս հ. 2, Մ., 1935, էջ 432, ռուսերեն): Այսպիսով, 1921 թ. կնքված և՛ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերում Նախիջևանի հանձնումը Ադրբեջանի հովանավորությանը, գաղութատիրական, հակաօրինական, միջազգային օրենքներին հակասող ակտ է, հետևաբար և այդ պայմանագրերը պետք է վերանայվեն:

Դառնանք Ղարաբաղի բռնակցմանը: Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին որոշել է ՌԿ/բ/Կ Կովբյուրոն: Որքանո՞վ է դա օրինական: ԽՍՀՄ սահմանադրության  6-րդ  հոդվածում ասված է, որ  կոմունիստական կուսակցությունը զբաղվում է գաղափարական, կազմակերպական աշխատանքով, ուղղություն է տալիս խորհրդային ժողովրդի ստեղծարար աշխատանքին: Նույն միտքը կա նաև ԽՄԿԿ կանոնադրության ներածականում:

Երկրի ներսում վարչատարածքային փոփոխությունները կատարում են պետական (և ոչ կուսակցական) իշխանության և կառավարման բարձրագույն մարմինները (ԽՍՀՄ սահմանադրության 73-րդ հոդված): Այսպիսով, Կովբյուրոյի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ  հակաօրինական է, որովհետև կուսակցական մարմինը (այն էլ երրորդ պետության – Ս.Կ.) իրավունք չուներ լուծելու պետական մարմնի իրավասությանը ենթակա հարց:

Եթե ի մի բերենք վերն ասվածը, հարկադրված կլինենք ընդունելու, որ Նախիջևանի և Ղարաբաղի հանձնումը կամ, դիվանագիտական բնութագրմամբ՝ բռնակցումը կատարվել է առանց հայ ժողովրդի՝ այդ հողերի տիրոջ կամքը հարցնելու և հակասում է միջազգային իրավունքի կանոններին ու անգամ ԽՍՀՄ սահմանադրությանը:

Ժամանակին կատարված անմարդկային, որոշակի նպատակ հետապնդող սխալների վրա մեր ժամանակներում ավելանում են նորերը: Վերջերս Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած ինքնիշխանության մասին օրենքում շեշտվում է, որ Ադրբեջանի անբաժանելի մասն են համարվում կամ կազմում Նախիջևանի ԻԽՍՀ և ԼՂԻՄ-ը: Մի կողմ թողնելով այդ ամբողջ օրենքի հեղինակների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հարցը, նշեմ, որ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի իր անբաժանելի մասը համարել մի տարածք, որը նրան տրվել է իբրև հովանավորյալ տարածք. դրանով Ադրբեջանը խախտում է Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածը:

 Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքի անբաժանելի մասը համարել նաև ոչ իրավասու մարմնի կողմից իրեն տրված ԼՂԻՄ-ի տարածքը, որը պատկանում է այդ ինքնավար միավորման ժողովրդին, հակառակ դեպքում այդ տարածքը ինքնավար չէր լինի:

Այսպիսով, Ադրբեջանի «օրենսգետները» ոչ միայն չեն ուզում ընդունել հայկական հողերի բռնակցման փաստը, ինչը խոսում է միջազգային օրենքների խախտման կամ դրանց տեղյակ չլինելու մասին, այլև փորձում են նոր «միջոցներով» ամրապնդել այն: Հետաքրքիր մտածելակերպ. սահմանակից հանրապետության «օրենսգետներին» թվում է, որ ժամանակավորապես Ադրբեջանին հանձնված (հովանավորությունը ժամանակավոր երևույթ է. իբրև գաղութատիրության մի ձև դատապարտված է վերացման) տարածքներին տիրելով 63 տարի, Նախիջևանի հայերի նկատմամբ ցեղասպանություն կիրառելով, ԼՂԻՄ-ին  տնտեսապես և քաղաքականապես ճնշելով դրանք դարձրել են «ադրբեջանական» և հիմա հատուկ օրենք է պետք դա «օրինականացնելու» համար:

Անշուշտ այլ կերպ կդասավորվեր ամեն ինչ,  եթե ԽՍՀՄ-ը լիներ իրավական պետություն, որտեղ ասածն ու արածը համընկնեին իրար, որտեղ ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակվեր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության կողմից, այլ նաև կիրառվեր գործնականում, որտեղ տիրեր իսկապես արդարություն, իսկապես հավասարություն և իսկական եղբայրություն:

Այդ ժամանակ կվերանայվեին հակահայկական և հենց ԽՍՀՄ-ի ստորագրած միջազգային փաստաթղթերին ու պարտավորություններին հակասող Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, անիրավասու կհամարվեր Կովբյուրոյի որոշումը:

Բայց քանի դեռ ԽՍՀՄ-ը  չի դարձել իրավական պետություն (տեսանելի ապագայում էլ հույս չկա, որ կդառնա), այդ սխալները պետք է չեղյալ հայտարարի ՀԽՍՀ պառլամենտը և պահանջի հայկական հողերի բռնակցման հարցը քննարկել միջազգային համապատասխան իրավական մարմիններում:

ՍԵԴՐԱԿ  ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ                                                                                       Հայկական հանրագիտարանի                                                                                           ավագ գիտական խմբագիր

 Հայաստանի ազգային անկախության կուսակցության «Հայաստան» թերթ, 1990 թ. հոկտեմբեր։

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья