ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՂԾԵԼՈՒ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ

2013 թ. օգոստոսի 24

 


Հայերեն լեզվով առաջին համընդհանուր, համապարփակ հանրագիտարանը Հայկական սովետական հանրագիտարանն է (այսուհետև՝ ՀՍՀ), որը լույս է տեսել 1974-1987 թթ. ընթացքում:
Ընդհանրապես յուրաքանչյուր հանրագիտարան պետք է լինի չեզոք, զերծ ամեն տեսակի գաղափարախոսությունից, այն պետք է ընթերցողին տա ներկայացվող նյութի համառոտ, սեղմ, սակայն ամբողջական պատկերը՝ առանց զգացմունքների, առանց գեղեցիկ նկարագրությունների և առանց զգայացունց մտքերի: Երբ հանրագիտարանը, այսպես ասած, գաղափարայնացված է, ապա այն ոչ ճիշտ է արտացոլում մատուցվող նյութը:
Հրատարակվելով կոմունիստական վարչակարգի լիատիրության տարիներին, ՀՍՀ, ինչպես ընդունված էր Խորհրդային Միությունում, առաջնորդվում էր մարքս-լենինյան գաղափարախոսության սկզբունքներով: Դա իրենից ենթադրում էր հասարակական-քաղաքական, մշակութային, տնտեսական, գիտական կյանքի բոլոր հարցերի միակողմանի, կոմունիստական մեկնաբանում և ներկայացում: Այդ պատճառով հայ և օտար հասարակական-քաղաքական, ռազմական գործիչները ներկայացված են աչառու բնութագրումներով, Հայոց և այլոց պատմության շատ դրվագներ ներկայացված են կեղծված և հարմարեցված են Խորհրդային Միության ժողովուրդների «անխախտ բարեկամության» կարգախոսին:
Այդպիսով, խորհրդային բոլոր հանրագիտարանները չեն համապատասխանում վերը նշված այն մտքին, թե հանրագիտարանը պետք է լինի չեզոք, զերծ ամեն տեսակի գաղափարախոսությունից:
Հասկանալի է՝ ՀՍՀ դրանում մեղավոր չէր. այդպիսին էր ժամանակաշրջանը, միայն այդպես պիտի շարադրվեին մարդկանց կենսագրությունները, իրադարձությունները, այս կամ ժողովրդի պատմությունը ևն:
Ուզում եմ ներկայացնել մի օրինակ այն բանի, որ չնայած այդ մթնոլորտին, հայ հանրագիտակները, հայ գիտնականները, այնուամենայնիվ փորձում էին մատուցել իրական պատմությունը և որոշ դեպքերում դա անում էին հաջողությամբ:
Իբրև օրինակ բերեմ IX դ. տեղի ունեցած Բաբեկի ապստամբության և Բաբեկի մասին հոդվածները:
Նախ, տեսնենք, թե ինչպես են դրանք ներկայացված Խորհրդային մեծ հանրագիտարանում (Большая советская энциклопедия): «Բաբեկ» և «Բաբեկի ապստամբություն » հոդվածներում նշվում է (ես մեջբերում եմ համառոտ –Ս.Կ.), որ «Բաբեկը Ադրբեջանում և Արևմտյան Իրանում բռնկած ժողովրդական հզոր ապստամբության (816-837 թթ.) ղեկավարն էր: Ապստամբությունը տարածվել է նաև Արևելյան Հայաստանում: Ապստամբները պայքարում էին Արաբական խալիֆայության և ավատատիրական (ֆեոդալական) շահագործման դեմ: Ի վերջո ապստամբները պարտվել են ավատատերերի դավաճանության պատճառով»:
Այսպես կոչված «Ադրբեջանի» հիշատակությունը Արևմտյան Իրանի և Արևելյան Հայաստանի հետ՝ կոմունիստների և կովկասյան թաթարների (այսուհետև՝ կովթաթարներ -Ս.Կ.) հորինածն է: Դա Երասխից (Արաքսից) հարավ գտնվող իրանական Ադրբեջանը, և Երասխից հյուսիս գտնվող Հայաստանի արևելյան նահանգները IX դարի համար մեկ երկիր՝ «Ադրբեջան» ներկայացնելու մի անհաջող փորձ է: Ի դեպ, կոմունիստական վարչակարգի տարիներին այդ տարածաշրջանին վերաբերվող բոլոր քարտեզներում «Ադրբեջան» անվանումը գրվում էր Երասխի երկու ափերին գտնվող տարածքի վրա, ինչը ճիշտ չէր։
Սակայն բոլոր ժամանակներում եղել է ու կա մեկ Ադրբեջան. դա Երասխից հարավ գտնվող իրանական Արևելյան Ադրբեջան ոստանն է: Վերջացնելով այս հատվածը, նշեմ, նաև, որ կովթաթարները Բաբեկին համարում են «ադրբեջանցի», նկատի ունենալով՝ կովթաթար: Դա պատմության կովթաթարական խեղաթյուրման օրինակներից մեկն է: Բաբեկը չէր կարող լինել կովթաթար ոչ միայն այն պատճառով, որ նա պարսիկ էր, թալիշ կամ քուրդ, այլ այն պարզ պատճառով, որ թյուրքական ծագում ունեցող ոչ մի քոչվոր VIII դ. այդ տարածաշրջանում չի եղել ընդհանրապես:
Բաբեկի և նրա ապստամբության մասին հոդվածները ՀՍՀ-ում տեղադրված են 2-րդ հատորում (Երևան, 1976, էջ 192-193): Համառոտ ներկայացնեմ այդ հոդվածների, այսպես ասած, հայերեն տարբերակը:

«Բաբեկը (ծն. 798/800-մահ. 838) 816-ից գլխավորել է հակաֆեոդալական ժողովրդական խոշոր ապստամբությունը Ատրպատականում և Արևմտյան Իրանում (Ուշադրություն դարձրեք՝ «Ադրբեջանը» իրավացիորեն չի նշվում – Ս.Կ.): Ապստամբության հիմնական ուժը խուրամյան շարժման հետևորդներն էին: Ապստամբությունը տարածվել է նաև Հայաստանի արևելյան գավառներում (Սյունիք): Ապստամբների թիվը հասել է 300 հազարի: Այդ շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին: Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ: Ապստամբությունն անհաջողության է մատնվել: 837-ին Բաբեկը փորձել է անցնել Բյուզանդիա, սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբ. Իշխանություններին»:
Այսպիսով, Բաբեկը խորհրդային հանրագիտարաններում ներկայացված է իբրև ժողովրդական հերոս, արդարության մարտիկ, իսկ ֆեոդալները՝ դավաճան և նենգ:
Սակայն, Բաբեկի ոչ բոլոր գործողություններն են ներկայացվում հանրագիտարաններում: Իրականում, արաբների և ֆեոդալների դեմ պայքարելու ընթացքում, Բաբեկը բաց չէր թողնում ավերելու, կոտորելու, թալանելու առիթը:
ՀՍՀ-ի 2-րդ հատորի համար այդ հոդվածները խմբագրելու ընթացքում, խմբագիրը և հեղինակը
՝ Ստեփան Մելիք-Շահնազարյանը փորձեցին Բաբեկին վերաբերող նյութերում տալ նաև այդ փաստերը, սակայն դա արգելեցին, որովհետև «կփչացներ» ֆեոդալների և արաբների դեմ պայքարող «հերոսի» նկարագիրը, իսկ դա չէր համապատասխանում մարքս-լենինյան գաղափարախոսությանը:
3 տարի հետո, 1979 թ. լույս տեսած ՀՍՀ 5-րդ հատորում տրվելու էր «Խուրամյան շարժում» հոդվածը: Քանի-որ Բաբեկի ապստամբությունը խուրամյան շարժման արտահայտություններից մեկն էր, հոդվածի խմբագիրը, հեղինակի՝ Արամ Տեր-Ղևոնդյանի համաձայնությամբ, «Խուրամյան շարժում» հոդվածում այնուամենայնիվ ավելացրեց հետևյալը.
«Վերջինս (Բաբեկի ապստամբությունը-Ս.Կ.) ուներ երկակի բնույթ: Ապստամբները, արաբ. զորքերի դեմ պայքարելուն զուգընթաց, ասպատակել են Հայաստանի Սյունիք և Արցախ նահանգները (միայն Գեղարքունի գավառում Բաբեկը կոտորել է 15 հզ. մարդ, ավերել Մաքենոց նշանավոր վանքը): Արցախի իշխան Սմբատի որդի Սահլը, այդ չարագործություններից վրդովված, 837-ին Հայաստան ապաստանած Բաբեկին հանձնել է արաբ Աֆշին զորավարին» (ՀՍՀ, հ, 5, էջ 102):

Այդպիսով, այն, ինչ չհաջողվեց անել ՀՍՀ 2-րդ հատորում, արվեց 5-րդում և տրվեց իրադարձությունների իրական պատկերը:
Այդպիսով պարզվում է. որ Բաբեկը այն չէր միայն, ինչ փորձում են ներկայացնել կոմունիստները և կովթաթարները կամ ուրիշներ, այլ նաև դաժան մարդասպան ու թալանչի էր, իսկ «ֆեոդալը» ոչ թե դավաճանել է Բաբեկին, այլ իր երկիրը ասպատակությունից և իր ժողովրդին կոտորածից փրկելու համար է նրան հանձնել արաբներին:
Ըստ արաբ պատմագիր Իբն ալ-Ասիրի (1160 – 1233), Բաբեկը գինեմոլ էր և անառակ։ Նա գինի էր խմում նույնիսկ ճակատամարտերի ժամանակ։ Հայ ազնվականներից պահանջում էր իրեն ուղարկել նրանց գեղեցիկ կանանց, իսկ երբ նրանք մերժում էին, հանկարձակի հարձակվում էր նրանց վրա, խլում նրանց կնոջը և կողոպտում ունեցվածքը։
Ահա այդ է իրականությունը:
Այնուամենայնիվ Բաբեկի հետ կապված պատմությունը դրանով չավարտվեց:
ՀՍՀ 5-րդ հատորի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց Հայկական հանրագիտարանի հատուկ գիտական խմբագրությունը Մոսկվայից, Խորհրդային մեծ հանրագիտարանի խմբագրությունից ստացավ այդ հատորի, այսպես ասած, «սև» գրախոսությունը: Պարզվում է, որ Մոսկվայում գրախոսվում էին ազգային բոլոր հանրագիտարանները, և գրախոսողներն անհայտ էին։
ՀՍՀ 5-րդ հատորի, Մոսկվայում կատարված, գրախոսությունում նշվում էին այս կամ այն հոդվածի «թերությունները», հիմնականում՝ գաղափարական և «ժողովուրդների անխախտ բարեկամությանը» հակասող մասերը: «Խուրամյան շարժում » հոդվածի համար մասնավորապես նշված էր հետևյալը. «ՀՍՀ 5-րդ հատորում ազգայնական-շովինիստական միտումները առավել ցայտուն արտահայտված են Խուրամյան շարժում հոդվածում, որով սեպ էր խրվում հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության մեջ»:
Հոդվածի խմբագիրը և հեղինակը՝Արամ Տեր-Ղևոնդյանը պատասխան նամակ ուղարկեցին Մոսկվա, որում բացատրեցին այն հանրահայտ ճշմարտությունները, որը Բաբեկը իսկապես Հայաստանի արևելքում արել է այդ չարագործությունները, և նա, ժամանակագրական առումով, ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» հորջորջվող կովթաթարների հետ: 

Գրախոսության հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ միութենական կենտրոնը  վերահսկում  էր  Խորհրդային Միությունում հրատարակվող  գրականության  համապատասխանությունը մարքս-լենինյան գաղափարախոսությանը և «ժողովուրդների բարեկամության» սկզբունքին։

Հ․Գ․  Հայ հանրագիտակներն, իհարկե, շատ արագ հաշվարկեցին, թե ով էր Մոսկվայում նստած և «ժողովուրդների բարեկամությամբ» տառապող  այդ անհայտ գրախոսողը․․․

sagias.mypage.ru/moi-stati-v-internete--/_36.html

 

 

Обсудить у себя 0
Комментарии (1)

Кто-то воспользовался гуглпереводчиком? Что там?

Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья