Категория: Война/Պատերազմ 2020

Պատերազմում ձեռքը կորցրած մեծշենցի 33-ամյա գյուղապետ Դավիթը փախչում է հիվանդանոցից, վերադառնում ռազմաճակատ և փրկում ծուղակի մեջ հայտնված ստորաբաժանմանը

14 Դեկտեմբերի 2020

 


 

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը գրում է. «Պատերազմի ժամանակ ծնվում են նաև խոնարհ հերոսներ, որոնց մասին եթե իմացածդ չպատմես՝ իրենց համեստությամբ նրանք երբեք չեն խոսի ու Ազգն իր արժանավոր որդիներին կարող է այդպես էլ չճանաչել։ Ինչ-ինչ պատճառներով, նրանց մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում, մեդալ ու կոչում չեն ստանում ու այդպես համեստաբար՝ շարունակում են ապրել իրենց հետագա կյանքը։

Այդ անձանցից է Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի 33-ամյա ղեկավար Դավիթ Գագիկի Անանյանը։ Անձամբ չեմ ճանաչում, քանի որ երբ 1998-1999 թվականներին աշխատում էի Մարտակերտի վարչակազմում՝ Դավիթը 11-12 տարեկան է եղել, իսկ հետագա տարիներին գրեթե առնչություն չեմ ունեցել Մեծշենի հետ։Դավիթի մասին երեկ ինձ պատմեց իմ նախկին կուրսանտ, ՊԲ արդեն պահեստազորային սպա, իմ սանիկ մայոր Սամուրայը, որը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի վերջ մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին և եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Այն, ինչը նա պատմեց, մտածեցի, որ պարտավոր եմ գրել ու դարձնել հանրության սեփականությունը։Դավիթը սեպտեմբերի 27-ի հենց օրվա սկզբից՝ որպես կամավորական, նետվում է ռազմաճակատ ու մասնակցում Մատաղիս-Թալիշ ռազմագծի թեժ պաշտպանությանը։ Դավիթը մասնակցել էր նույն տեղանքում նաև 2016-ի ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին և դրա համար պարգևատրվել էր «Մարտական ծառայության համար» մեդալով։ Սա Դավիթի երկրորդ պատերազմն էր։ Հայրը՝ Գագիկ Անանյանը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Եղբայրն էլ ներկայում ծառայում է ՊԲ զորքերում։Մի քանի օր անց, հոկտեմբերի 1-ին, Դավիթը ստանում է ծանր վիրավորում. թշնամու արկի բեկորը հիմքից կտրում է նրա ձախ ձեռքն ամբողջությամբ։ Բժիշկները թե Արցախում և թե Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժնում, պայքարում են Դավիթի կյանքը փրկելու համար։ Հոկտեմբերի 20-ին, դեռևս թաց ու չապաքինված վերքով, «փախչում» է հիվանդանոցից, վերադառնում Արցախ, հայրենի գյուղ՝ Մեծշեն, որը բավականին մոտ էր ռազմագծին, և հոկտեմբերի 25-ից կրկին լծվելով ռազմական գործին՝ հավաքում է գյուղում գտնվող տղամարդկանց, համագործակցելով զորամասի հետ՝ կազմակերպում է գյուղի պաշտպանությունը, պատրաստում են ամրաշինություններ, սահմանում մարտական հերթապահություն, որ եթե թշնամին ճեղքեր և մոտենար գյուղին՝ դիմակայեն ոսոխին ու թույլ չտան գյուղը գրավել։Հոկտեմբերի 26-ին լուր է հասնում, որ Մաղավուզ — Վարանգաթաղի մերձակա տարածքում կա հայկական ստորաբաժանում, որը կարող էր հայտնվել ծուղակում։ Դավիթն այդպես՝ մեկ ձեռքով, ավտոմատը վերցրած իսկույն մեկնում է ու տեղանքը հմուտ ճանաչելով՝ գտնում է արդեն գրեթե ծուղակում հայտնված ստորաբաժանումն ու անվտանգ դուրս բերում, դրանով փրկելով բազմաթիվ կյանքեր։Սամուրայը հիացմունքով էր պատմում Դավիթի, նրա կամային հատկանիշների մասին։ Ձախ ձեռքը կորցնելուց դեռ մեկ ամիս չէր անցել, բայց զարմացնում էր բոլորին, թե ինչպես է մեկ ձեռքով լիցքավորում ու կիրառում ավտոմատ հրազենը։ Անգամ ուսապարկը թույլ չէր տալիս, որ մեկ ուրիշն իր փոխարեն տանի։Հուսամ, որ հիմա, հրադադարից հետո, Դավիթն ավելի լավ է և կրկին վերադարձել է համայնքի ղեկավարի իր ընթացիկ աշխատանքներին։Արժեր, որ պատկան մարմիններն էլ տեղեկանային, արժևորեին ու գնահատեին քաջ ու նվիրյալ հայորդի Դավիթ Անանյանին»։

 

Պատերազմումձեռքըկորցրածմեծշենցի33-ամյագյուղապետԴավիթըփախչումէհիվանդանոցից, վերադառնումռազմաճակատևփրկումծուղակիմեջհայտնվածստորաբաժանմանըyerkir.am

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья