Категория: Война/Պատերազմ 2020

Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավել Լելե Թեփեն՝ խոստանալով հերոսի կոչումներ տալ. Աշոտ Մինասյան

04.12.2020


Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որեւէ բան ղեկավարելու ինքը պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա կատարել այն, ինչ 25-30 տարի իր ճակատին կրել է պարտության խարանը եւ այսօր պետք է իրագործեր իր ծրագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Նա տեսնում է, որ իր թշնամի պետության ղեկավարն ունակ չէ վարելու պատերազմ: Բնականաբար, թույլ ղեկավարի օրոք, դիմացինդ նախընտրում է այդ պատեհ առիթը եւ սկսում է վարել իր պտերազմը: Պատերազմը սկսվեց նաեւ նրա համար, որ մեր պետության այսպես կոչված ղեկավարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ սկսած ռազմական, տնտեսական, քաղաքական ոլորտներից:

Ինչ վերաբերում է պարտւթյանը, ապա ես կասեմ հետեւյալը, որ երբ երկրի պաշտոններից հեռացնում են  կամ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից, քո ամբողջ գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, եւ ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու կամ չգիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում պատերազմը, բնականաբար իրենք պետք է պարտություն կրեին: Երբ երկրի ղեկավարը պաշտոնների է նշանակում եւ հերոսների կոչումներ է շնորհում մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,-ասաց նա:

Աշոտ Մինասյանը շարունակեց. «Այդ օրերին, երբ սկսվեց նահանջը, ամբողջ հանրապետությունում հնչում էին հաթելու ենք, հաղթում ենք կոչեր: Այդ պոռոտախոսությունը սկսեց մեզ ուտել: Այդ օրերին ինձ զանգում է գեներալ Մանվել Գրիգորյանը, մենք զրուցում ենք: Ինձ հարցնում է՝ ինչ է կատարվում: Ես այդ ժամանակ Ֆիզուլիից ներքեւ էի գտնվում: Ես ասում եմ, որ մենոնք հասել են Հորադիզի մոտ խաչմերուկ կա, այդտեղ, բայց խաչմերուկը վտանգված է, որովհետեւ տանկեր են հասել այդտեղ:

Մեր այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը ոչ ադեկվատ վիճակում,  գուցեեւ հարբած վիճակում, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգեւատրեմ հերոսի կոչումներով: Չկայացված գեներալիտետը դա համարում է հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են իմ ասած Քյանթ Հորադիզ կայանի խաչմերուկ:

Երբ Փաշինյանին զեկուցում են, որ հասել են այնտեղ, նա մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի կոչում:

Իր նպատակն այն է, որ հանրությանը ներկայացվի, թե ազատագրել է Լելե Թեփեն, որը տվել են նախկին իշխանությունները: Այդ մեծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձեւավորվում է նաեւ գեներալիտետի մոտ: Ոգեւորվելով այդ ամեն ինչից՝ նրանք սկսում են առաջանալ մինչեւ համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ ես հարցը քննարկում եմ գեներալ Մանվելի հետ, նա հարցնում է իրավիճակի մասին, ուզում է իմանալ՝ արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետեւից: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զոհ ենք տվել այդտեղ, որովհետեւ արդեն բոլորիս է պարզ, թե ինչքան կորուստ կարող էինք ունենալ:

Եթե հետեւակը, զինվորը տանկերի հետ նույն տեղում չեն գտնվում, տանկերը թիրախ են լինում ու այդպես էլ եղավ: Զորքը սկսում է ահավոր թափով նահանջել: Ես չգիտեմ դա նահանջ ասեմ, թե փախուստ, բայց ամոթ այդ գեներալիտետ կոչվածին»:

Մինասյանը նշեց, որ եղել են իրական հերոսներ, ինչպիսիք ենք Կարեն Ջալավյանը, Սերգեյ Շաքարյանը, սակայն կան մարդիկ, որոնք օդից Ազգային հերոսի կոչում ստացան, խոսքը վերաբերում է գեներալներին. «Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում»:

ՓաշինյանըհարբածվիճակումհրամանէտվելգրավելԼելեԹեփեն՝խոստանալովհերոսիկոչումներտալ. Աշոտ Մինասյան | YerevanBlog

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья