Պահը օրհասական է, մենք կրկին կորցնում ենք տարածքներ. Հեղինե Բիշարյան
13 Դեկտեմբեր, 2020
ԱԺ հինգերորդ գումարման «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, Եվրոպական համալսարանի ռեկտոր ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, պահը օրհասական է, մինչ իշխանությունը մատնված է անգործության, մենք կրկին կորցնում ենք տարածքներ. մի թիզ մնացած Արցախից ենք կորցնում, Հայաստանն է վտանգի մեջ, Սյունիքն է վտանգված: Ամեն ժամ ու վայրկյան լի է անորոշությամբ, տագնապով, պատերազմի վերսկսվելու ռիսկով: Անգործության մատնված իշխանության ամեն մի օրը, ամեն մի ժամը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության սահմանների, անվտանգության, մարդկային կյանքների համար: Հայ ժողովուրդ, հիմա քան երբևէ քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է… Աստված պահապան մեր ժողովրդին: Աստված պահապան մեր հայրենիքին»:
Iravunk.com | Պահըօրհասականէ, մենքկրկինկորցնումենքտարածքներ. Հեղինե Բիշարյան