Категория: Война/Պատերազմ 2020

Սոսի (Sosse Kh)


Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ այն ընկերներից, որոնք իրենց կգտնեն այս գրառման մեջ։ Իրականում այստեղ կանք բոլորս ու մեղավոր ենք բոլորս։ Ներողություն նաև այսքան երկար գրելու համար։

Ազգը

Արևոտ, պայծառ մի գարուն հինավուրց մի ազգ որոշեց հավատալ իր նոր ապագային։ Ու թեև ազգն արևոտ հազարավոր գարուններ էր ապրել այս հողագնդի վրա, բայց մնացել էր մանկան պես դյուրահավատ երազկոտ։ Եվ այդ գարնանն ազգն առանց վարանելու հավատաց, որ իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ ինքն է որոշելու իր ճակատագիրն ու կերտելու է իր լուսավոր ապագան։ Եվ հավատաց, որ այդ հաղթական ուղին անցնելու է իր նոր «փրկչի» առաջնորդությամբ։ Անհայտ է, թե ինչու անհաշվելի փորձությունների միջով անցած ազգն այդքան արագ հավատաց առանց հիմքերի, առանց փաստերի հեքիաթային այդ տեսլականին, և որ ամենաանհասկանալին է՝ ինչպես գավառական գրչակի մեջ տեսավ «փրկչի»։ Կատարելության աստիճանի հասած այբուբեն, նախահեթանոսական ժամանակներից գրեր ունեցող, գիրն ու գրականությունն ամեն ինչից վեր դասող ազգը միթե չէր կարդացել գրչակի նախորդ տարիների զրպարտախառն, կեղծիքներով լի, ապազգային գրվածքները, որոնք մատուցվում էին որպես հոդվածներ։ Անթիվ դարերի միջով անցած ազգը, որի հիշողությունն իր քարերի պես պետք է կոփված լիներ, այդ ինչպե՞ս չհիշեց «փրկչի» անցած ուղին, ինչպե՞ս չմտաբերեց, թե «փրկիչ» դարձած վաճառական-լրագրողն, ու՛մ կողքին է կանգնել, ի՛նչ մոլորություններ է սերմանել երկրում, հային հայի դեմ հանող ի՛նչ արյունոտ հայտարարություններ է արել, ի՛նչ ճանապարհներով է գումար աշխատել… Ոչ ոք չգիտի, թե ինչու ազգն ինքն իր հանդեպ այդքան անփույթ գտնվեց։ Գուցե մեջքի հետևում թողած դարերն էին մեղավոր՝ իրենց անվերջանալի երկարությամբ. ազգը շատ էր ծերացել, ու դարձել էր այն բարի ծերունու պես, որը կարգին իմաստնանալուց հետո, դառնում է մանկան պես միամիտ ու հեշտ է տրվում ցնորքներին։

Այդ ցնորքներից ամենասարսափելին հեղափոխությունն էր, երբ համատարած ատելության մեջ խեղդվող ազգին, համոզեցին, որ երկրում սեր ու համերաշխությունն է թևածում։ Եվ ազգն իրականությունը զգալու և իր զգացածին ականջալուր լինելու փոխարեն, նախընտրեց հավատալ ամբիոնից հնչող չհիմնավորված, դատարակ խոսքերին։ Իսկ չէր հիշում արդյոք ազգը, որ ոչ վաղ անցյալում՝ ընդամենը մեկ դար առաջ, երբ ինքն երկու անգամ հավատաց հեղափոխություններին՝ ի՛նչ տեղի ունեցավ, կորցրեց տարածք, հայրենիք, ունեցավ հազարավոր զոհեր և իր տունը լցվեց մոլոր գաղթականներով։ Ինչպե՞ս չմտաբերեց ազգը մեկ դար առաջվա անմտությունն ու դրան հետևած ողբերգությունը։ Իսկ միթե սեփական պատմություն չիմանալն ու պատմության հետ հաշվի չնստելը, նույնպես մեղք չէ։ Եվ գուցե դյուրահավատությունը նույնպես մեղք է։

Ինչպես ստացվեց, որ իր տեսակով միանգամայն ինքնատիպ քաղաքակրթություն ստեղծած ազգն, այս լուսավոր, հասանելի դարում չկարդաց, չուսումնասիրեց, չտեղեկացավ, թե ի՛նչ նպատակով են իր տարածաշրջանում արվում հեղափոխությունները և ովքե՛ր են անում։ Իրեն հաշիվ չտվեց անգամ, որ իր նախկին «եղբայր» հանրապետություններից երկուսն ընդամենը մի քանի տարի առաջ իր աչքի առջև հեղափոխությունների համար վճարեցին տարածքների կորստով։ Ազգը տրվեց անուրջներին, և հեղափոխությունը բերեց անթիվ մեղքերի նոր շղթաներ։

Աշխարհի առաջին քրիստոնյա ազգը կորցրեց աստվածավախությունն ու իրեն օրեր շարունակող մոլորեցնող ինքնակոչին «փրկիչ» հռչակեց։ Այն ազգը, որ բոլորից շուտ էր հասկացել, որ Փրկիչը մեկն է, 1700 և ավելի տարի անց ընկավ չարի թակարդը և մոռացավ, որ անվերապահորեն կարելի է հավատալ միայն այդ մեկին։ Քրիստոնյա ազգին ամիսներ շարունակ ասացին՝ «դու հպարտ ես...», ու մարդիկ հրճվեցին՝ չհասկանալով, որ հենց այդ նույն պահին ինչ մահացու մեղք են բարդում իրենց գլխին։ Ազգը չհասկացավ, որ երբ ծափահարում ես հերոսի պապ կեղծող խարդախներին, երբ որսորդական նախշերով շապիկ հագած, բանակից զեղծարարությունների միջոցով փախած ստախոսին հավասարեցնում և նույնիսկ ավելի ես դասում հող ազատագրած հերոսից և դրան զուգահեռ անվանարկում ես հողը պահածներին, դա անխուսափելիորեն վերջանալու է այդ նույն հողի կորստով։ Ազգն այդ առհասարակ շատ է սիրում անհատներին արագորեն հերոսացնել և հետո նույնքան արագ նվաստացնել։

Ազգն այդ գարնան էլ հերոսի կարիք շատ ուներ։ Ազգը սիրում էր հավատալ առասպելների։ Դա հատուկ է հին ազգերին, հատուկ է նաև հերոսական ուղի անցած, հետո պարտված և ամեն ինչ կորցրած մեր ազգին։ Ազգն այդ առաջացել, սերվել էր հենց առասպելական հերոսից, իր նահապետից, որն անթիվ տարիներ առաջ՝ արևային մի օր, հաղթեց չարին։ Հայկը հաղթեց Բելին, լույսը հաղթեց խավարին, ու սկսեց կազմավորվել ազգը՝ հաղթանակած, լուսավորյալ ազգը։ Ազգի մեկ ուրիշ հերոս, անհաղթ մի արքա ստեղծեց ժամանակի ամենահզոր ծովից ծով տերությունը։ Հետո ազգն ամեն ինչ կորցրեց, բայց ծնվեց մի նոր հերոս, ազգի հավաքական գծերն իր մեջ կրող Դավիթը պայքարեց Մսրի դեմ ու էլի հաղթեց չարին։ Հետո ազգն էլի ամեն ինչ կորցրեց, բայց հավատաց որ սրբազան իր սարից դուրս կգա մի օր Փոքր Մհերը՝ իր ամենաանհասկանալի ու իրեն ամենանման հերոսը և կառաջնորդի իր ազգին։ Ու իր հերոսին սպասելիս՝ երկար դարերի արանքում, ազգը շատ անգամ շփոթվեց, և անարժաներին Մհերի տեղ ընդունեց։ Սխալվեց նաև այդ գարնանը, այս անգամ սխալի համար վճարեց անդիմանալի մի գին։

Իսկ միթե պայծառ այդ գարնանը ողջ ազգն էր այդ աստիճան անգիտակից։ Ողջ ազգը՝ ոչ, բայց ստվար մի զանգված՝ այո։ Սկզբում և ամենաշատը, ինչպես բոլոր հասարակությունների դեպքում է լինում, ակտիվացավ ազգի անկիրթ հատվածը, որն ամենից քիչ պետք է խոսի, սակայն ամենի բարձր է բղավում։ Նրանք շատ չէին, սակայն նրանց ակտիվությունն անսպառ էր և ցավոք, ինչ-որ մի պահից դարձավ վարակիչ։ Սթափ դատող հատվածին անկիրթ զանգվածը ճնշեց հենց իր անհատակ անկրթությամբ, հրապարակային և միջանձնյա վիրավորանքների սպառնալիքով, իր ագրեսիվ, մարտնչող տգիտությամբ։ Սթափ դատողների մեծ մասը գռեհկության այդ մոլեգին ալիքի դեմ ընկրկեց, մի փոքր մասը մինչև վերջ պայքարեց՝ ամբոխի կողմից գամվելով անարգանքի սյունին։ Ու այդ անկիրթ, սեփական ծուլության պատճառով իր չստացված կյանքի համար բացի իրենից յուրաքանչյուրին մեղադրող հատվածին, դժբախատաբար, միացան նաև ուսյալ մարդիկ։ Միացան նաև ռոմանտիկները, որոնք հիացած Չէ Գևարայի խարիզմայով, տարված Մանդելայի անձնազոհությամբ և Գանդիի «անհասկանալի մարդասիրությամբ», չէին նկատել, որ պետականամետությունն ու չպատաճառաբանված սենտիմենտն իրար հակասող երևույթներ են։ Այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ հայրենիքը ֆեյսբուքի ստատուս չէ, որ հեղափոխական հովերով ոգևորված գրես ու ջնջես։

Սակայն կար ռոմանտիկներից ավելի վտանգավոր մի խավ՝ ազգի «սերուցքը»։ Եվ տեղի ունեցավ ողբերգական սարսափելին, սկսվեց նողկալի մի տրագիկոմոդիա. հեղափոխությանը միացան ազգի մտավորականները, ով էլ որ չէր, շատ արագ դարձավ այդպիսին։ Ռեստորանային երգիչներն ու սերիալային դերասանուհիները դարձան արվեստի գործիչներ՝ ստացան մտավորականի բարձր որակավորում և հազարամյա քաղաքի գլխավոր հրապարակից իրենց բոցաշունչ ճառն ասացին համայն ազգին։ Դա ազգի դժբախտության ամբողջական պատկերն էր։ Այդ արվեստագետներից շատերն ընդամենն ամիսներ առաջ լիզում էին նախորդ իշխանության ոտքերն ու դիֆերամբներ ձոնում հին պաշտոնյաներին։ Իսկ ամենազավեշտալին այն էր, որ իրենց նոր տերերն ազգին վախեցնում էին հենց այդ նույն նախկիններով։ Ազգին ասացին, որ իրեն 20 տարի թալանել են, խաբել (չգիտես ինչու՝ 20 և ոչ՝ 26), և ազգը, որն իսկապես հոգնել էր նախկիններից, որոշեց, որ էլ չպիտի խաբեն իրեն։ Ու հենց այդտեղ խաբվեց ամենից շատ ու ամենանենգ ձևով։ Անթիվ-անքանակ հայ և օտար իշխաններ տեսած ազգը դեռ չէր սովորել, որ վատին չի կարելի փոխել ավելի վատով և քանի որ չէր սերտել պատմության այդ դասը, ընտրեց վատագույնին։ Ազգը չգնահատեց դարեր անց անասելի տանջանքների գնով վերջապես վերականգնված իր պետականությունն ու երկրի ղեկը հանձնեց մեկին, որը գումարի դիմաց մարդկանց վարկաբեկող հոդվածներ գրելուց և առիթ-անառիթ քաղաքական թեմաներով ճղճղալուց բացի ուրիշ ոչինչ չէր արել այս կյանքում։ Ազգի անկիթ հատվածն իր նոր առաջնորդի մեջ տեսավ ինքն իրեն ու ցնծաց։

Ազգը դարձավ ամբոխ և երկրի ղեկը հանձնեց մեկին, որը չգիտեր՝ ինչ է պետությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, կառավարումը, ազգայինը, մշակույթը… գիտեր միայն փառահեղ ստել, խոսքեր նենգափոխել ու մանիպուլացնել։ Չէ՞ր գիտակցում ազգը, թե ինչ բացառիկ ապիկար սրիկա է իր դեմ կանգնած, չէ՞ր տեսնում ակնհայտ իրականությունը, թե՞ կուրացել էր անհատնում ատելությունից։ Փիլիսոփայական մտքի գերմտածողները տված ազգն այդ ինչպե՞ս դադարեց մտածել։

Միահեծան իշխանության գալուց հետո «նորընծա փրկիչն» ամենավերջին բառերով սկսեց վիրավորել սեփական ժողովրդին, իսկ թշնամի երկրի հայատյաց ղեկավարին համարեց կիրթ, նրա ընտանիքն անհասկանալի հիմնադրամներին նվիրաբերվող խոշոր գումարներ սկսեց հավաքել, նրա իշխանավորներն օրինականացրին կաշառքն ու կոռուպցիան՝ ավելացնելով արդեն իսկ անհիմն բարձրացած իրենց աշխատավարձների կլորիկ բյուջեին, ազգին հորդորեցին խաղաղասիրությամբ վարվել թշնամու հետ, այն թշնամու, որի երազանքը մեկն է եղել միշտ՝ բնաջնջել հային։ Աշխարհի ամենահին, առեղծվածային պատմությամբ լի մայրաքաղաքի ղեկավարը դարձավ չստացված մի հտպիտ, որը համարձակվեց ազգին բաժանել սևերի ու սպիտակների։ Ազգին պառակտեցին, խաբեցին, ստորացրին, վախեցրին նախկինների ահասարսուռ ուրվականներով, քրիստոնյա ազգի հայրապետին հրապարակային հայհոյեցին, հազարամյակների իրենց լեզուն անպիտան համարեցին, բանակը կազմաքանդեցին հիմնովին։ Ու ազգը դա էլ հանդուրժեց, և շատ ու շատ այլ հանցանքներ հանդուրժեց, գլխավոր խեղկատակի խայատառակությունների վրա աչք փակեց… ու պատժվեց։ Պատժվեց ամենախիստ, ամենասաստիկ, ամենցավոտ կերպով։ 100 տարի անց պատմությունը սկսեց դաժանորեն կրկնվել։ Պատմությունը սկսեց կրկին ծաղրել այդ ազգին։ Պատմությունը սկսեց բղավել. «Դու ինձ չես ճանաչում, և ես այնքան պիտի կրկնվեմ մինչև դու առերեսվես ինձ հետ, մինչև դու հասկանաս, որտեղ ես սխալվում, ինչու՞ ես միշտ նույն սխալներն անում ու նույն հատուցումը ստանում»։

Պատմությունը կատակ չէր անում, ու ազգը կորցրեց իր ամենարաժեքավորը՝ իր հաղթանակը, իր հայրենիք, իր հողը, իր զավակներին։ Վերջին դարերի ընթացքում հայն առաջին անգամ ոչ թե տարածք էր կորցրել, ոչ թե հազիվ հազ մի կտոր հող էր պահել, այլ հայրենիք էր ազատագրել… Հաղթանակի վայելքը տևեց 26 տարի։ 26 տարի ազգը քնած էր, հաղթանակի երգերն անուշ էին, շուտ էին արբեցնում ու խորը քնեցնում։ 26-րդ տարում քունը վերածվեց մղձավանջի, իրեն երկրի գերագույն հրամանատար հռչակած խամաճիկը, որին կառավարում էին անհասկանալի արտաքին ուժեր, որոշեց, որ ինքը պետք է զրոյից սկսի բանակցել «կիրթ բարեկամի» հետ։ Ու ազգի հաղթանակը դրվեց աճուրդի։ Ու հերթական անգամ ազգը կորցրեց ամեն ինչ։ Հայրենիքը տանուլ տրվեց, իրենց հողին կպած մարդիկ դարձան գաղթական՝ բռնելով անորոշության ուղին, ու զոհ գնաց մի ողջ սերունդ՝ երկրորդ հազարամյակի առաջին սերունդը, որը պիտի դառնար հաղթանակած հայրենիքի շենացողն ու խորհրդանիշը։ Եվ թուրքը կրկին նենգորեն ժպտաց՝ դդմաձև գլխում կրկին արթնացավ «ընդամենը մեկ հայ՝ որպես թանգարանային նմուշ թողնելու» 100 տարի առաջվա արյունարբու միտքը։

Սթափվեց արդյոք ազգը… Դժվար է ասել։ Ուսյալ հատվածը սթափվեց, մտավորականներն էլ ասացին, որ սթափվել են, ոմանք անգամ ներողություն խնդրեցին ազգից։ Իսկ ի՞նչ արժեք ունի այդ ներողությունը հիմա, երբ սխալի պատճառով հայրենիք է կորսվել։ Եվ սխալ է դա արդյոք, թե՞ մահացու հանցանք, հայրենիքին այդքան թեթևամտորեն վերաբերվելը։ Ոչ ոք իրավունք չունի մյուսին դատելու, բայց ներողությունները նույնպես այլևս իմաստ չունեն։ Փորձիր ներողություն ասել այն մարդուն, որը կորցրել է որդուն, տունը, հայրենիքը։

Ռոմանտիկների մի հատված շարունակեց էժանագին զգացմունքայնությամբ արդարացնել «զոհ» դարձած «փրկիչ հանցագործին»։ Նրանց համար ավելի հեշտ էր արդարացնել ազգակործան դավաճանին, քան ընդունել, որ սխալվել են։ Անձնական ճղճիմ էգոն ու ողորմելի ամբիցիաները կրկին վեր դասվեցին ազգային ողբերգությունից։ Նրանք որոշեցին, որ իրենց սխալին դեմ առ դեմ կանգնելու փոխարեն կարելի է քաղաքական երանգներ տալ ազգային ողբերգությանն ու կրկին հիշել նախկիններին, որոնք ի դեպ բոլորովին էլ անխալական չէին։

Սթափվածներին միացան գիտակիցները՝ հեղափոխության ժամանակ լռողներն ու պայքարողները, ու նրանք ահով սկսեցին մտածել, թե ինչպե՛ս են նայելու այն մայրերի աչքերին, որոնք այլևս երբեք չեն գրկելու իրենց տասնութամյա որդիներին, ի՛նչ խոսքեր են գտնելու այն մարդկանց համար, որոնք այլևս չեն քնելու իրենց տներում, չեն ջրելու իրենց հողը, ինչպե՛ս են փարատելու այն ընտանիքներին, որոնց զավակները կտտանքների են ենթարկվում թշնամու ձեռքում կամ անհետ կորած են, ինչպես են ժպտալու այն աղջիկներին, որոնց հարսանիքներն այդպես էլ չեն տոնվելու։ Ազգը հանկարծ հասկացավ, որ կրկին դրված է իր լինել-չլինելու հարցը, սարսռաց, երբ զգաց, որ հիմնովին խարխլվում է իր այդքան դժվարությամբ ձեռք բերված պետականությունը, որ անկյունում՝ բայրաքթարի փոխված յաթաղանը ձեռքին անհամբեր հայի բնաջնջմանն է սպասում թշնամին։ Ու սկսեցին հուսահատ մտածել՝ ինչպես փրկել այն, ինչ մնացել է երկրից։ Սկսեցին մտածել բոլորը, բացի «փրկչին» առաջինը հավատացած անկիրթ զանգվածից։ Նրանք հարյուրապատկված ակտիվությամբ և իրենց անհատնում տգիտությամբ սկսեցին մեղադրել, վիրավորել, սպառնալ բոլորին՝ գիտակիցներին ու սթափվածներին, մեղա եկած արվեստագետներին ու անգամ՝ իրենց համար զոհված տղաներին ու նրանց որդեկորույս ծնողներին, որպեսզի արդարացնեն իրենց ու հայրենիքը վաճառած «փրկչին»։ Ու արեցին դա առանց խղճի խայթի ու ամոթի՝ հեղափոխությունից իրենց ժառանգություն մնացած մեծ հպարտությամբ և իրենցից անբաժան գռեհկությամբ։ Սեփական ճղճիմությունը ևս մեկ անգամ ավելի վեր դասվեց պետական շահից։ Այս զանգվածն առանց վարանելու կհոշոտեր անգամ Տիգրան Մեծին, Տրդատ Մեծին կհամարեր հերետիկոս, Վարդան Մամիկոնյանին կպիտակավորեր որպես հակահումանիստ մարդասպանի։ Այս զանգվածի նախնիներն էին, որ թույնեցին հայկական բոլոր անջատ հատվածներն իրար միացրած Պապ թագավորին, որ բանտարկեցին, ծաղրեցին ու մահվան հասցրին Լեռնահայաստանն ազատագրած Նժդեհին։ Այս նույն մարդիկ էին, որ 2 հազար տարի առաջ առաջինը քար նետեցին Քրիստոսի վրա։ Այս անհագուրդ սրիկան, որ կազմում է յուրաքանչյուր գազազած ամբոխի կորիզը։

Եվ պատմությունը տխուր քմծիծաղեց։ Խղճահարության թույլ ժպիտ առաջացավ պատմության ծալքաշատ դեմքին։ Նա ափսոսաց այս ազգին, որը ժամանակին իր՝ հողագնդի պատմության էջերը լցրել էր փառահեղ սխրանքներով, որ արարել ու զարգացրել էր աշխարհի ընթացքը, կառուցել ու շենացրել էր մոլորակի տարբեր ծագերը, որ հարստացրել էր օտար ափերը, իսկ իրեն ու իր երկրին ի վերջո թողել էր ձեռնունայն։ Ի վերջո կորցրել էր ամեն ինչ, որովհետև միշտ թույլ էր տվել, որ այդ քանակությամբ քիչ, սակայն հավերժ ակտիվ անկիրթ զանգվածը՝ ստահակներիի այդ փոքրիկ կույտը, բոլոր դարերում գլուխ բարձրացնի, խառնակչություններ մտցնի ու ամեն ինչ կործանի իր ճանապարհին։

Ազգի հանճարեղ ուղեղներից մեկը, հուսահատ մի օր վերջապես հասկացել էր, թե որն է այդ ազգի հավերժական կորուստների պատճառը ու բղավել. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Բայց ժողովուրդն ականջալուր չէր եղել իր հանճարի խոսքերին։ Չէր հասկացել, որ ինքը երբեք չի լինելու հավաքական ու միասնական, քանի իր մեջ դեռ ակտիվ է անկիրթ ստահակը։ Ազգն այդ անհիշելի ժամանակներից եկել-հասել էր տեխնոլոգիական առաջընթացի դար ու չգիտեր, թե ինքն ի՛նչ է ուզում, ու՛ր է գնում։ Ազգն իր հետևում ուներ միայն հնամենի, հզոր պատմություն, խորտակված ներկա և չուներ ապագայի ոչ մի ծրագիր։ Ազգը չէր հարցրել ինքն իրեն, ո՞րն է իմ առաքելությունը, ո՞րն է իմ գաղափարախոսությունը, ո՞րն է իմ նպատակը։ Առանձին անհատներ գուցե մտածել էին այդ մասին, բայց ամբողջական ազգը երբեք չէր համախմբվել ու որոշել՝ ինչպիսին է ուզում տեսնել իր վաղվա օրն ու ի՛նչ է պետք անել դրա համար։ Եվ չէր էլ կարող համախմբվել, քանի իր մեջ ամենից ակտիվ գործում է խառնակիչ անկիրթը, այդ ազգը դատապարտված է լինելու միշտ պառակտված։

Պատմությունն ինքն էլ չիմացավ՝ արդյոք հազարամյակների թոհուբոհի միջով անցած, նախապատմական ժամանակներից 21-րդ դար հասած ազգը գոնե հիմա հասկացավ, որ քանի դեռ ինքը հավերժորեն չի լռեցրել, չի վերափոխել իր միջի ընդամենը մի քանի տոկոս կազմող այդ անդեմ, պնդերես ստահակին, ինքն անընդհատ կորուստներ է ունենալու։ Ու թեև պատմությունը երախտապարտ է հային իր էջերը երբեք ուրիշի արյունով չլցնելու համար, միևնույնն է՝ ինքը չի կարող շեղվել իր ընթացքից ու պիտի կրկնվի այնքան մինչև սերտվեն բոլոր դասերը։

(9) Facebook

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья