ԶԱՐԹՆԻ՛Ր, ՀԱՅ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ...


Հետևելով Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Արցախում ընթացող իրադարձություններին, պարզ երևում է, որ ՀՀ և Արցախը կործանման եզրին հասցրած, թշնամու ծաղրի առարկա դարձած ներկա գործադիր և օրենսդիր պարտվողական իշխանությունները ոչինչ  չեն անում ՀՀ և Արցախի թշվառ  իրավիճակը փոխելու համար և շարունակում են ՀՀ ու Արցախի կազմալուծման քաղաքականությունը։  Պարտվողական  իշխանությունների այդ քաղաքականությունը բացատրելի և հասկանալի է. նրանք դրա համար էլ իշխանության են դրվել  և մտահոգված են  երրորդ երկրների շահերը բավարարելու,  գալիք ընտրություններում վերահաստատվելու խնդրով։ 

Անհասկանալի է սակայն, այսպես կոչված, «ընդդիմադիրների»  անտարբերությունն ու լռությունը,  իշխանությունների հայակործան քաղաքականության դեմ պայքարի  բացակայությունը։ Մի՞թե ստեղծված իրավիճակում առավել կարևոր   է միայն ընտրարշավին մասնակցելը,  առանց փորձելու վճռական գործողություններով ի չիք դարձնել երկիրը քայքայող իշխանության քաղաքականությունը և դուրս գալ  այդ իրավիճակից...

Զարմանալի է նաև ուսադիրներ կրող  ուժային և զինվորական հրամանատարության անգործությունը։ Մի՞թե նրանք  կորցրել են սպայի պատիվը և  իրենց ուսադիրների նշանակությունը պիտի հասկանան այն ժամանակ, երբ  նենգ ու ստոր թշնամին բախի նրանց դռները...

Ոչ ոք չի մտածում երկրի և ժողովրդի անվտանգության մասին։ Ժողովուրդն ինքն էլ մոռացել է, որ ինքը հա՛յ ժողովուրդն է, աշխարհի ամենահին ժողովուրդներից   մեկը, համաշխարհային գիտությունն ու մշակույթը  հարստացրած  ժողովուրդը և իրավունք չունի ենթարկվելու  իշխանությունը նվաճած խամաճիկների ծամածռություններին,  այլ պիտի պայքարի իր պատիվն արատավորած ստահակների դեմ։  Հայ ժողովուրդը  Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, հռոմեական լեգեոներներին լծի տակով անցկացրած,  հին աշխարհի  բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույն  ժողովուրդն է, Նարեկացու,  Անդրանիկի, Նժդեհի, Թեհլերյանի  ժողովուրդն է, Արցախյան առաջին պատերազմում թուրքին հաղթած և հայկական օտարված տարածքների մի մասն ազատագրած ժողովուրդն է…

Այս նենգ, ստոր, անազնիվ ու ապիկար աշխարհում ոչ մեկը ոչ մեկին չի օգնում առանց իր շահն ակնկալելու այդ օգնությունից։  Դու՛ պետք է օգնես ինքդ քեզ։ Հայ ժողովուրդ,  մի՞թե  չես տեսնում, որ վերջին ավելի քան  100 տարվա ընթացքում հեռու և դրացի ժողովուրդներն ու ցեղերը իրենց հարցերը լուծում են Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին։ Պետք է վերջ տալ օտարների ձեռնածություններին։

Հայկական  պետության 4513 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը կարողանում է ճգնաժամային, բախտորոշ պահին համախմբվել և դուրս գալ դժվարին ու օրհասական իրավիճակից։         Եկել է հերթական օրհասական պահը...

Զարթնի՛ր,  հայ  մեծ  ժողովուրդ...

#զարթնիր-հայ-մեծ-ժողովուրդ...

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья