Категория: Հայերեն էջեր

ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՊԵՐ ԳԱՐՏՈՆԻՆ

Այս նամակը հրապարակվել է 2004 թ. Աթենքի  «Հայաստան»  թերթում (հունիսի 10,  թիվ 32) և ուղարկվել Շվեդիա՝ հասցեատիրոջը:  Նամակն այժմ էլ  արդիական է:


 
Հեռուստատեսության և մամուլի միջոցով տեղեկացա Ձեր մի հարցազրույցին, որտեղ անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դուք ասում  եք.

1.     Աշխարհում հիմնական միտումն այնպիսին է,  որ անկախ պետությունների թիվը չավելանա:

2.     Լեռնային Ղարաբաղը պետք է կախված չլինի Բաքվից և չպետք է կառավարվի նրա կողմից:

3.  Ալանդյան կղզիներում բնակչության 100%-ը շվեդ է, իսկ տարածքը պատկանում է Ֆինլանդիային: Այդ իրավիճակն այսօր ընկալվում է բոլորի կողմից:

  Եթե ես սխալվեմ արտաբերելով  Ձեր ասածները, խնդրում եմ դա վերագրել մամուլի և հեռուստատեսության մատուցմանը:

  Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին.

1.Վերջին տասնչորս տարիների ընթացքում մեծ և փոքր կայսրությունների քայքայման հետևանքով առաջացան, եթե չեմ սխալվում, 19պետություն, որոնց անկախությունը ճանաչել է միջազգային հանրությունը:

  Այդ երկրները պարտական են հենց Ղարաբաղին, որովհետև այնտեղ սկզբնավորվեց այն  պայքարը,  որն այնուհետև ընդգրկեց Արևելյան, Հարավ-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները:

 Ղարաբաղում հասունացրած պտուղները քաղեցին ուրիշները: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ իրավունք ունի լինելու ազատ ու անկախ այնպես, ինչպես սլովակը, էստոնացին կամ սլովենը: Ես Ձեզ հավատացնում եմ, հարգելի պարոն Գարտոն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ստեղծած հազարամյակների մշակույթով և ազգային-ազատագրական պայքարի դարավոր ավանդույթներով՝ արժանի է անկախության:

2.Եթե չի ճանաչվելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը և չի կառավարվելու «Ադրբեջանի» կողմից (դա հրաշալի է), այդ դեպքում ո՞րն է երրորդ ուղին:

3.Դուք բերում եք Ալանդյան կղզիների օրինակը, իբրև տարբեր ազգերի խաղաղ գոյակցության նմուշ: Դա խոսում է ֆինների և շվեդների կանոնավոր և զարգացած լինելու մասին: Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Գարտոն, ի՞նչ կանեին Ալանդյան կղզիների շվեդները, եթե ֆինները ոչնչացնեին նրանց մշակութային արժեքները, եթե դպրոցներում արգելեին շվեդերեն լեզվի և

շվեդների պատմության ուսումնասիրությունը, եթե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատ ուղարկեին Ձեր նշած 100%-ից 30%-ին, եթե ֆինները շվեդներին դնեին այնպիսի պայմանների մեջ, որ շվեդները հեռանային իրենց հայրենիքից: Հասկանալի է, թե շվեդներն ինչ կանեին. Նրանք կանեին այն, ինչ արեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք բախտ չունեցան գտնվել Ֆինլանդիայի կազմում:

  Վերջացնելով նամակս, ուզում եմ ասել հետևյալը: Երբ խոսք է գնում Եվրոպայի նորանկախ որոշ պետությունների մասին, դիվանագետները խոսում են ցեղային մաքրումների և հաշվեհարդարների մասին:

   Զարմանալի է, որ այդքան խորաթափանց մարդիկ չեն նկատում, որ Ստալինի նվիրատվությամբ և խորհրդա-թուրքական անարդարացի պայմանագրերով «Ադրբեջանին» անցած հայկական տարածքներում՝ Նախիջևանում և Ղարաբաղում տեղի  ունեցած խաղաղ ցեղասպանության հետևանքով Նախիջևանում և Դաշտային Ղարաբաղում հայ չի մնացել: Կարդացեք Վիկտոր Հյուգոյին մեկ անգամ էլ և Դուք կիմանաք, թե ովքեր են անցել այդտեղով...

 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում արժանանալ այդ ճակատագրին և արյան գնով ձեռք է բերել իր գոյատևելու իրավունքը:

   Բոլոր ժողովուրդների մեջ խաղաղություն և բարեկամություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ կվերանա մի ժողովրդի կախվածությունը մեկ ուրիշ ժողովրդից:

                                     

Ս.ՍԱՅԱՍ


Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья