Категория: Հայերեն էջեր

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ՝ ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկ Նահապետը նույնպիսի  պատմական, իրական դեմք է, ինչպես Արտաշես Ա, Տիգրան Մեծը կամ Հուլիոս Կեսարը:


Հանրագիտարանում առասպելը բնորոշվում է իբրև «ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակ, ուր չար ու բարի ոգիների, դյուցազունների, աստվածների կերպարանքով արտացոլվել են մարդկանց վրա իշխող տարերային ուժերը: Առասպելը  նախնական աշխարհընկալման ծնունդ է, ունի պատմական հիմքեր: Հայ ժողովրդի Ա-ներից հայտնի են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ևն (տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, էջ 531):

Բազմիցս կարդացել եմ Հայկ Նահապետի մասին Մովսես Խորենացու, Սեբեոսի, վրաց պատմագիր Լեոնտի Մրովելու և այլոց տեղեկությունները ու համոզվել, որ  դրանցում չկան «առասպելին»  բնորոշ հատկանիշները,  ընդհակառակը՝ Հայկ Նահապետի մասին բոլոր տվյալները և տեղեկությունները, նրա գործողությունները իրական են և կարող են վերաբերվել միայն պատմական անձնավորությանը և ոչ առասպելական հերոսին: Հայկ Նահապետը նույնպիսի  պատմական, իրական դեմք է, ինչպես Արտաշես Ա, Տիգրան Մեծը կամ Հուլիոս Կեսարը: Այդ բանն ապացուցելու համար տարիներ առաջ գրել էի «Գլխավոր ուղղության վրա վճռական գերազանցության հասնելու մարտավարության պատմությունից» հոդվածը, որը լույս տեսավ միանգամից երկու թերթում՝ Հայաստանի Ազգային Անկախության Կուսակցության «Հայաստան» պաշտոնաթերթում (1990 թ № 35-36, սեպտեմբերի 30,  էջ 57-58) և «Փյունիկ»-ում (1990 թ. № 6,  հոկտեմբերի 30,  էջ 6):

 

ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՎՃՌԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մեր թվականությունից առաջ 371 թ. Հունաստանի Բեովտիա մարզի Լևկտրա բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Թեբեի զորավար Էպամինոնդասը Սպարտայի զորքերին պարտության է մատնել՝ կիրառելով մինչ այդ անհայտ մարտավարություն. նա իր զորաբանակի ձախ թևում տեղադրել է ընտիր զորքեր՝ նպատակ ունենալով արագ հարձակումով ջարդել սպարտացիների ուժեղ աջ թևը (Այդ ճակատամարտի մասին մանրամասն տե՛ս Ե. Ռազինի «Ռազմական արվեստի պատմություն» ռուսերեն գրքի առաջին հատորի, Մոսկվա, 1955, 188-189 էջերը):

  Էպամինոնդասը ցույց տվեց, որ ուժերի հավասարության կամ հակառակորդի քանակական գերազանցության դեպքում «...հաջողությունն ապահովելու համար հարկավոր է թշնամու նկատմամբ վճռական գերազանցություն ստանալ  գլխավոր ուղղությունում» (նույն տեղում, էջ 192):  Այդպիսով, եվրոպական ռազմական   արվեստի պատմության մեջ գլխավոր ուղղությունում հարված հասցնելու մարտավարությունը առաջինը կիրառել է Էպամինոնդասը՝ մ.թ.ա.  IVդարում:

Սակայն Արևելքում այդ մարտավարությունը կիրառվել է շատ ավելի վաղ, քան Եվրոպայում: Դրա լավագույն ապացույցը համեմատաբար փոքր զորքով Հայկի փայլուն հաղթանակն էր Բելի (Նեբրովթի) հսկայական բանակի նկատմամբ:

  Թեև Հայկ Նահապետի ապստամբության, Բելի նկատմամբ նրա տարած  հաղթանակի ամբողջ պատմությունը դիտվում է իբրև առասպել (համեմատել, օրինակ՝ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1, Երևան, 1971, էջ 479), սակայն այդ պատմության մեջ այնքան շատ են մարտավարական մանրամասները, որ դրանց կնախանձեն նույնիսկ ճշմարիտ համարվող ճակատամարտերը: Եվ այդ մանրամասներն ապացույց են այն բանի, որ նկարագրվող իրադարձություններն իրականում տեղի են ունեցել, և, հետևաբար, Հայկը իրական, պատմական անձնավորություն է և ոչ թե առասպելական հերոս:

 Հայկի և Բելի զորքերի միջև ճակատամարտի մասին մանրամասն հաղորդում է մեծն Մովսես Խորենացին և իմ առաջ քաշած միտքը հաստատելու համար հարկավոր է համեմատաբար ընդարձակ մի հատված մեջբերել պատմահոր երկից:

 «Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ… շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները… Այդ ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան (Հայկը – Ս.Կ.) շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշ մարդկանց, որ իրեն էին եթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ...: Եվ իր զորքերը կանչելով՝ ասում է նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք..., կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանենք»:

 ...Իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում, մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել և երկար տարածություն կար  նրա ու ամբոխի միջև: ...Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին (այսինքն՝ Բելին – Ս.Կ.) և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց՝ կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը: Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում, դասավորում է մոտավորապես  եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում: Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով և իրար

վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով: Իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի դիպվածը տեսնելով Տիտանյան արքան զարհուրեց և ետ-ետ քաշվելով սկսեց բարձրանալ բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում  է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով գետին է խրվում և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործավում, ընկնում է գետին ու շունչը փչում: Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով՝ փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը» (Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, Ա, Ժա: Ընդգծումներն իմն են – Ս.Կ.):

Այս վկայություններից պարզվում է հետևյալը.

ա. Բելն ուներ հսկա բանակ, իսկ Հայկի զորքը սակավաթիվ էր:

բ. քանակական  գերակշռություն ունեցող թշնամու նկատմամբ իր փոքրաթիվ ուժերով հաջողության հասնելու համար, Հայկը որոշել է գլխավոր հարվածը հասցնել այն տեղին, որտեղ կանգնած կլինի Բելը. նրան սպանելով կարելի է վճռել ճակատամարտի ելքը: Դա Հայկի տաղանդավոր մտահղացումն էր, միակ ճիշտ մարտաեղանակը:

գ. Երբ կողմերը հանդիպել են իրար, Հայկը տեսնելով, որ Բելը մի ջոկատով բավական առաջ է անցել իր հիմնական զորքից, որոշել է հարձակվել Բելի վրա՝ նախքան նրա ամբողջ զորքի հասնելը:

դ. Հայկը իր հիմնական նպատակը (Բելին ոչնչացնելը) իրագործելու համար զորքը դասավորել է եռանկյունաձև, այլ խոսքով՝ սեպաձև (Հայկի զորքի դասավորությունը սխալ է հասկացել Ս.Վ. Սարգսյանը. տե՛ս նրա «Հայ ռազմական արվեստի պատմությունից» գիրքը, Երևան, 1969, էջ 30-ի գծանկարը):

ե. Հայկը կանգնել է եռանկյան առջևում, այն մասում, որն ուղղված էր դեպի թշնամու զորքը, որպեսզի կարողանա մխրճվել հակառակորդի դասավորության մեջ և արագ հասնել ԲԵլին:

զ. Գիտակցելով, որ իր զորքի այդպիսի դասավորության դեպքում (ինչը թելադրված էր իրերի դրությամբ) թշնամին կարող էր շրջանցել իրեն  և շրջապատել, Հայկը եռանկյան մյուս անկյուններում դրել էր իր որդիներին և թոռներին՝ աղեղ ու սուր գործածելու մեջ հաջողակ մարդկանցով, որոնք խոչընդոտելու  էին թշնամու շրջանցումը:

է. Հայկը եռանկյունաձև մարտակարգով շարժվել է թշնամու դեմ: Հայկի մտահղացումը իրագործվել է հաջողությամբ, քանի-որ Բելը, զարհուրելով այդ հարձակումից, նահանջել է, նպատակ ունենալով պաշտպանվել բլրի վրա՝ մինչև իր հիմնական ուժերի հասնելը:

ը. Հայկի եռանկյունաձև դասավորված զորքի հարձակումն այնքան շեշտակի էր, որ նա ճեղքել է թշնամու շարքերը, մոտեցել Բելին և սպանել՝ դրանով իսկ որոշել ճակատամարտի հաղթական ելքը:

  Այսպիսով Հայկը, ելնելով ուժերի առկա տարբերությունից և օգտվելով Բելի սխալից (անջատվել էր իր հիմնական ուժերից), իր զորքը դասավորել է այնպես, որ վճռական գերազանցություն է ստացել հակառակորդի կենտրոնի նկատմամբ և հաջողությամբ իրականացրել ճեղքումը:

Այդ մարտավարությունն առաջինը կիրառել է Հայկը՝ Էպամինոնդասից 2121 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492 թ. նավասարդի  1-ին (օգոստոսի 11-ին) և հայ ժողովրդի համար ապահովել քաղաքական, տնտեսական և մշակութային հավիտենականություն:

 

Հայկական հանրագիտարանի

 նախկին ավագ գիտական խմբագիր

Սեդրակ Կրկյաշարյան

 

Առաջարկություն՝

 

2018 թ. լրանում է Հայկ Նահապետի փայլուն հաղթանակի և հայկական պետականության  հիմնադրման  4510–ամյակը: Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և համապատասխան մարմիններին՝ նախապատրաստվել և մեծ շուքով նշել «բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույն» Հայ ժողովրդի պետականության հիմնադրման 4510-ամյակը՝ ի հեճուկս Հայ ժողովրդի բոլոր թշնամիների և նրանց, ովքեր հորինում են իրենց չեղած պատմությունը և սեփականացնում այլոց նվաճումները:

 

 Դա հրաշալի առիթ է  նաև՝ բարձրացնելու Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հեղինակությունն ամբողջ աշխարհում:

 

  «...կարծում եմ, խելացի մարդկանցից ոչ ոք չի հակադրվի...»

                              (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ա, զ)

 

 

 

 

 

 

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья