Категория: Հայերեն էջեր

ԱՌՆԵՏՆ ՈՒ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՆԵՐԸ


Հայկական պետության 4512 տարվա պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ երկրի ղեկավարի   դավաճանության հետևանքով կորսվեցին  հերթական, ճակատագրական, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հայկական տարածքներ։ Ասում եմ՝ աննախադեպ, որովհետև դա ծրագրված էր աշխարհի ուժային կենտրոններում՝ տարիներ առաջ,  ընտրվել էր այն իրականացնող խումբը և նրա ղեկավարը՝ ՀՀ վարչապետ-դավաճանապետը։ Այդ մասին  կան բավական հրապարակումներ և նյութեր։

Երկուսուկես տարի առաջ, երբ իշխանությունն անցավ միամիտ ժողովրդին վարդագույն, դրախտային կյանք խոստացող ապագա դավաճանապետին, ժողովրդի զգալի մասը բաժանվեց երկու մասի՝ նիկոլապաշտների (դրանցից ոմանք դարձան նիկոլալեզներ՝ այդ բառի լայն իմաստով) և սթափ մտածողների։  Նիկոլապաշտ-նիկոլալեզները թշնամանքով էին վերաբերվում սթափ մտածողների հրապարակումներին, մտքերին, գործերին,  հաղորդագրություններին, համացանցում արվող մեկնաբանություններին։  Այժմ, երբ հանձնվել են տասնյակ հազարավոր զոհերի գնով անցյալ դարի 90-ական թթ. սկզբին ազատագրված հայկական տարածքների զգալի մասը՝ նենգ, ստոր, մարդկության աղբ թշնամուն, երբ այդ թշնամու նոխազ առաջնորդը ծաղրում է Նիկոլին ու ծիծաղում նրա վրա, իսկ Նիկոլը կուլ է տալիս դա (ի՜նչ  ամոթ տղամարդու  համար, առավել ևս՝  հայի), նիկոլապաշտ (նույնն է՝ դավաճանապաշտ) և նիկոլալեզ (նույնն է՝ դավաճանալեզ) ամբոխը սկսել է բաժանվել երկու խմբի՝ ոմանք շարունակում են մնալ նիկոլապաշտ-նիկոլալեզ, ոմանք, չգիտեմ ինչպես անվանել նրանց… սկսում են լքել  իրենց պաշտամունքի առարկային։

Ինձ հետաքրքում է՝ նիկոլապաշտ-նիկոլալեզները  չե՞ն հասկանում, թե ի՞նչ է տեղի ունեցել, որ նոխազի ծաղրը նրա՛նց էլ է վերաբերվում։  Այլևս  ի՞նչ է պետք հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել… Մի՞թե կհասկանան այն ժամանակ,  երբ վերը նշված աղբը կբախի նրանց դռները...

Հետաքրքիր են նաև երկրորդ՝  իրենց պաշտամունքին լքող խմբի  ներկայացուցիչները։ Մինչև  վերջին ամիսների իրադարձությունները նրանք  պաշտում էին մեկին, որն իր ամբողջ էությամբ հակահայի մարմնացումն էր, ում հակահայկական գործելակերպը ներքին և արտաքին  քաղաքականության բոլոր ոլորտներում  ակնայտ էր։ Երկուսուկես տարի նրանք փրփրոտ բերաններով քարկոծում ու փնովում էին սթափ մտածողներին, իսկ հիմա մոռացել են դա և սկսում են դավաճանել դավաճանին։  Ըստ որում, նրանցից ոմանք դա անում են աստիճանաբար, ինչպես ասում են՝ խփում են և՛ մեխին, և՛ պայտին։ Նրանք հավանության նշան են դնում, և՛ նիկոլամետ, և՛ հականիկոլական մեկնաբանությունների տակ՝ երկու դեպքում էլ ցույց տալու համար, թե, տեսե՛ք, մենք միասին ենք...

Իսկ դավաճանապետին չեն հետաքրքրում ո՛չ  իրեն դեռ պաշտողները, ո՛չ իրեն արհամարհողները,  ո՛չ  հայրենիքի համար  զոհված հայ մարտիկները, ո՛չ կենդանի մնացած  հայ զինվորները, ո՛չ Արցախի Հանրապետությունը և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունը։ Նրա միակ երազանքն է առնետի նման փախչել երկրից՝  կրծոտելու համար հնարավորինս շատ ցորեն պահեստավորելով...

 

Обсудить у себя 0
Комментарии (2)

На каком языке написано? Тоже хочу научиться писать так же...

 

Уважаемый Майкл, извините, за поздний ответ. Эта статья на армянском. Мой блог трехъязычный: материалы на русском, армянском и греческом. Армянские и греческие тексты Вы можете прочитать с помощью google-переводчика. Конечно, этот переводчик не переводит тексты на 100 процентов, но смысл  понятен.

Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья