Категория: Հայերեն էջեր

Մեծ Հայքը և ծախու ստախոսների վնգստոցը


Կա այսպիսի հասկացություն՝ մոլագարի ախտանիշ, որի բնորոշ դրսևորումներից մեկը սեփական անձի գերագնահատումն է, ինչը երբեմն հանգեցնում է իր անձի վսեմության, կարևորության, հայտնիության, հանրաճանաչության մասին ցնորական գաղափարների:
Այդ ախտանիշով տառապում են Ստալինի թեթև ձեռքով իրենց «ադրբեջանցիներ» անվանող կովկասյան թաթարների (այսուհետև՝ կովթաթարներ –Ս.Ս.) զանգվածի «պատմաբան»-կեղծարարները:
Մոլագարի ախտանիշին ավելանում է մեկ այլ ախտանիշ ևս, որը ես անվանում եմ պարտության ախտանիշ: Ունենալով քանակական ու ռազմատեխնիկական հսկայական առավելություն, խայտառակ պարտություն կրելով Արցախի բնիկ, առայժմ սակավաթիվ, բայց հերոսական և ազատասեր հայ բնակչության դեմ սանձազերծած պատերազմում, կովթաթարներն զգացին իրենց բնական թերարժեքությունը:
Որպեսզի ինչ-որ կերպ իրենց ցեղակիցներին դուրս բերեն խայտառակության և պարտության հոգեբանական իրավիճակից և նրանց ներարկեն բնականից զուրկ ոգի, կովթաթարների քարոզչական ոհմակը նպատակադրվեց ստեղծել, ի սկզբանէ անհաջողության դատապարտված, կովթաթարների «հին պատմություն և մշակույթ»՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմա-մշակութային գործիչների յուրացման միջոցով, առավել լպիրշ ձևով կեղծելով դեռևս խորհրդային ժամանակաշրջանում սկսված տարածաշրջանի և հատկապես՝ Հայաստանի պատմությունը, հավակնելով հարևան բոլոր ժողովուրդների տարածքներին, հերոսացնելով մանուկներին ու անզոր ծերերին, քնած մարդկանց սպանող վախկոտ տականքներին:
Իսկ այդ բոլոր անմիտ ջղաձգումների ոգևորողը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասալիք Հեյդար Ալիևի որդին, կովթաթարների քուրդ առաջնորդը, հայատյացության ճոռոմաբանությամբ և անիրականանալի խոստումներով հիմարացնելով իր հպատակներին, կառչում է իշխանությանը:
Այդ ամենի մասին շատ է գրվել և, անկասկած, դեռ կգրվի, քանի դեռ ժամանակավորապես գոյություն ունի հայոց մայր գետ Երասխից (Արաքսից) հյուսիս գտնվող «Ադրբեջան» կոչվող ցեղասպանական հանցավոր կազմակերպությունը:
Նրանք լավ յուրացրել են «Ինքդ քեզ չգովես՝ ոչ ոք չի գովի» սկզբունքը և հին հռոմեական ասացվածքը՝ «Quod volumus, credimus libenter» — «Հավատում ենք նրան, ինչը ցանկանում ենք»: Այդ ցնորական գաղափարներով են դաստիարակվում անգրագետների և անջատված ուղեղներով արարածների հերթական սերունդները:
Կովթաթարների գրավոր տվայտանքների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում հայոց հին պատմության և Մեծ Հայք պետության գոյության ժխտումը:
Երբեմն հայկական կողմից լսվում են ձայներ՝ թող կովթաթարները դուրս տան անհեթեթություններ, միևնույն է ճշմարտությունը հայտնի է և չարժե ուշադրություն դարձնել նրանց հերյուրանքներին: Ես համաձայն չեմ դրան: Ինչպես ասել է Չերչիլը. «Երբ լռում են արծիվները, կռկռում են ագռավները»: Պետք չէ լռել, քանի որ կկռկռան ագռավները՝ հերյուրանքներով, կեղծարարությամբ և հնարովի պատմությամբ: Հազար անգամ ճիշտ է հայտնի պետական, հասարակական գործիչ և քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը. «Մենք պետք է հասկանանք՝ թղթի վրա, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միջոցներում շարադրված մտքերն ամրապնդվում են մարդկանց ենթագիտակցության մեջ և ազդում այս կամ այն երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա»:
Այդ պատճառով միշտ, ամենուր, բոլոր մակարդակներում անհրաժեշտ է դիմակազերծել կովթաթարների կեղծիքը:
2015 թ. հուլիսի 7-ի voskanapat.info-ի իմ հոդվածներից մեկում (http://voskanapat.info/?p=11809) ես անդրադարձել էի կովթաթարների կողմից Մեծ Հայքի գոյությունը ժխտելու հարցին և գրել էի. «Հնարավոր է, այդ հարցին ես կանդրադառնամ առանձին հոդվածով»: Եկել է այդ պայմանական խոստումը կատարելու ժամանակը:

Այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ՝ նրա անվանումը, պատմությունը, մշակույթը, մարդկային գործունեության բոլոր ոլորտներում հայերի նվաճումները, կատաղեցում են կովթաթարներին, որովհետև այդ ամենը օր ու գիշեր նրանց հիշեցնում է իրենց ողորմելիությունը:
Կովթաթարներին դող են պատճառում Հայաստան և առանձնապես՝ Մեծ Հայք անվանումները: Նրանք գրում են գրքեր, հոդվածներ, որոնցում, հայտնի սկզբնաղբյուրների ձեռնածությամբ և կեղծարարությամբ, անտեսելով գիտական բոլոր անաչառ ուսումնասիրությունները, փորձում են «ապացուցել», որ Մեծ Հայքը գոյություն չի ունեցել:
Մեծ Հայքի գոյության ժխտումը հիմնականում տարվում է երեք ուղղությունով.

1. Մեծ Հայքի սահմանների անորոշությունը,
2. Մեծ Հայք անվանը տրվում է գաղափարական երանգ, մի տեսակ քաղաքական ուսմունքի տեսք, թե հայերը ձգտում են ստեղծել «Մեծ Հայաստան»: Ասենք, այնպես, ինչպես օրինակ, ալբանացիները, հավակնելով հունական և սլավոնական տարածքներին, երազում են ստեղծել «Մեծ Ալբանիա»:
3. Ժխտում են հայկական պետության՝ Մեծ Հայք անվանման մեջ «Մեծ» (великая) ածականը:
1. Կովթաթարները, հակահայկական քարոզչության մեջ, իրենց հերյուրանքներին «ծանրակշռություն» տալու համար, օգտագործում են արտասահմանյան հեղինակների «մտքերը» և «աշխատությունները»: Ընդ որում, օգտագործում են ուսումնասիրողների լայն շրջանակներին անհայտ անիրազեկ անձանց, կամ էլ՝ նրանց, ովքեր տարբեր պատճառներով (հիմնականում՝ շահամոլ) աչառու են վերաբերվում տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի պատմությանը:
Օրինակ, կովթաթարների հրատարակած «Mea Culpa…» կեղծիքների ժողովածուի [1] 45-րդ էջում հիշատակվում է ոմն «պատմաբան Ն. Կրայբլից», որի մասին տեղեկություններ չկան ո՛չ հանրագիտարաններում, ո՛չ էլ համացանցում: Այդ նույն էջում հիշատակվում է և «ֆրանսիացի պատմաբան» (այդպես են ներկայացնում նրան կովթաթարները – Ս.Ս.) Ժորժ դը Մալևիլը, որը գրել է «1915 թ. Հայկական աղետը» գիրքը (Բաքու, 1990): Մալևիլին հակիրճ, բայց դիպուկ բնութագրել է Լևոն Մելիք-Շահնազարյանը «Колеров радеет родному человечку…» հոդվածում: Նա ոչ թե պատմաբան է, այլ սովորական ծախու փաստաբան, որը որոշել է պատմությունը կեղծելու միջոցով դրամ վաստակել կովթաթարների մոտ:
Մալևիլը այն ապաշնորհներից մեկն է, որոնք խոսում են Մեծ Հայքի սահմանների անորոշության մասին: Ահա թե ինչ է գրում նա. «Աշխարհագրորեն Մեծ Հայքը կազմել է անորոշ սահմաններով տարածք, որի մոտավոր կենտրոնը Արարատ լեռն է (5165 մ) և որը սահմանափակվել է Կովկասի երեք մեծ լճերով՝ Սևանով՝ հյուսիս-արևելքից, Վանա լճով՝ հարավ-արևմուտքից և Ուրմիա լճով իրանական Ադրբեջանում՝ հարավ-արևելքից: Առավել ճշգրիտ որոշել Հայաստանի սահմաններն անցյալում անհնար է արժանահավատ տվյալների բացակայության պատճառով» (Малевиль, նշվ. աշխ. էջ 9):
Այն, որ Մալևիլը Սևանը, Վանը և Ուրմիան անվանում է «Կովկասի» լճեր, վկայում է աշխարհագրությունից նրա զրոյական գիտելիքների մասին: Էլ չեմ ասում, որ «իրանական Ադրբեջանում» արտահայտությունից գալիս է յուրահատուկ գարշահոտ՝ ակնարկ մեկ այլ «Ադրբեջանի» (Երասխից հյուսիս) գոյության մասին: Իսկ այն, որ անցյալում իբր չեն եղել արժանահավատ տվյալներ Հայաստանի սահմանների մասին, ապացուցում է, որ Մալևիլը այնքան հեռու է պատմական գիտությունից, ինչքան Պլուտոնը՝ Փայլածուից (այսինքն՝ Մերկուրիից):

2. Հայաստանի սահմաններին ես դեռ կանդրառնամ, իսկ առայժմ ուզում եմ խոսել կովթաթարների երկու այլ ջղաձգումերի՝ «Մեծ Հայաստան ստեղծելու հայերի գաղափարի» և Մեծ Հայքի գոյությունը ժխտելու մասին:՝
Քարոզչական այն սուտը, որ Մեծ Հայքը, դա հայերի՝ մեծ պետություն ստեղծելու գաղափարն է, «Ադրբեջանում» սկսվում է դպրոցական նստարանից: Փոքրիկ կովթաթարների գլուխն են մտցնում միտքն այն մասին, որ նրանք, ի դեմս հայերի, երես առ երես հանդիպել են «այնպիսի ատելի թշնամու, որը չխորշելով ոչ մի վայրենությունից, ստորությունից, գարշելիությունից, բարբարոսությունից, կեղծավորությունից, բամբասանքից և չարությունից, ապրում է և փայփայում է ստեղծել Սև ծովից մինչև Կասպից ծովը տարածվող «Մեծ Հայաստան» պետություն մի տարածքում, որտեղ չի ունեցել ոչ մի թիզ պատմական հող» (տե՛ս http://stophatespeech.net/chapter-18.html):
Անկասկած, այդ քաղվածքում գործածված բոլոր ածականները գրված են կովթաթարների հիվանդ երևակայությունը ոգևորող Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և այլ վայրերի հայերի նողկալի կոտորածների ազդեցության տակ, և բնորոշում են իրենց իսկ էությունը...
Այդ նույն անհեթեթությունն է դուրս տալիս նաև ոմն Հասանով Թախիր Մոբիլ (Մոբի՞լ, ա՛յ քեզ հայրանուն...-Ս.Ս.) օղլին… Իր «Великая ложь о «Великой Армении»» (գիրք 1, Բաքու, 2009) հորինվածքի ներածականում Մոբիլի լպրծուն ծնունդը գրում է. «1988 թվականին ամբողջ աշխարհը խռովվել էր Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ ընդհարմամբ, որը երկու տարի հետո վերաճեց Ադրբեջանի դեմ Հայաստանի անթաքույց ագրեսիայի: ...Օգտագործելով Մոսկվայի գաղափարական գործուն աջակցությունը և ռազմական օգնությունը, ինչպես նաև Ադրբեջանի տեղեկատվական շրջափակումը Խորհրդային Միության կառավարության կողմից, մեր հարևանները սկսեցին իրագործել «Մեծ Հայաստան» ստեղծելու իրենց վաղեմի երազանքը»: Հետագա շարադրանքում, ինչպես սովորաբար, հետևում են Խոջալուի, 20 % տարածքի կորստի ևնի մասին կովթաթարների քարոզչական հոտի մայունները (նշվ. հորինվածք, էջ 3):
Ես չեմ մեկնաբանի ցնդաբանությունն այն մասին, որ Ղարաբաղի միացումը Հայկական ԽՍՀ-ին «Մեծ Հայաստան» ստեղծելու երազանքը կյանքում իրագործելն է: Ասեմ միայն.
ա. Արցախցիների ձգտումը՝ վերամիավորվել Հայրենիքի հետ՝ բնական ցանկություն է ամեն մի ժողովրդի համար: Նման օրինակ է Տավրիայի (Ղրիմի) ժողովրդի ձգտումը՝ վերամիավորվել մայր Ռուսիայի հետ: Արցախցիների բնական ձգտումը արդարացվում էր նաև նրանով, որ նրանք ենթարկվում էին «սպիտակ» ցեղասպանության: Նրանք չէին ուզում կրկնել հայկական մյուս մարզի՝ Նախիջևանի ճակատագիրը, որտեղ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության զգայուն ղեկավարությամբ, դեպի մարդկության «պայծառ ապագան» սլացող կովթաթարները վերացրեցին բնիկ հայ բնակչությանը: Այլ հարց է, թե ինչու Տավրիայի ժողովրդի ցանկությունը ոմանց համար ընդունելի է, իսկ Արցախի ժողովրդի ցանկությունը՝ ոչ:
բ. Եթե իսկապես Մոսկվան օգներ հայերին, ինչպես բարբաջում է Մոբիլի ծնունդը, ապա չէին լինի ո՛չ Սումգայիթի, ո՛չ Գանձակի, ո՛չ Բաքվի հայերի և, մասամբ, ռուսների կոտորածները, ո՛չ «Кольцо» գործողությունը, ո՛չ Մարաղայի ողբերգությունը, որը բարոնուհի Քերոլայն Քոկսը անվանում է. «ժամանակակից Գողգոթա, սակայն շատ ավելի վատ»[2], ո՛չ կովթաթարների կողմից իրենց ցեղակիցների սառնարյուն գնդակահարությունը Աղդամի մատույցներում (այսպես կոչված, Խոջալուի կոտորած –Ս.Ս.), իսկ գիշերային ստոր մարդասպան Սաֆարովը կացին չէր բարձրացնի իր քնած հայ համակուրսեցու վրա: Եվ ընդհանրապես չէր լինի Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, խնդիրը: Վերը բերված քաղվածքը և Մոբիլածինի այդ ամբողջ հորինվածքը իրադարձությունները գլխիվայր ներկայացնելու վառ օրինակ են:
«Մեծ Հայաստան ստեղծելու» կովթաթարների քարոզչական խայծին հաճույքով արձագանքեցին հեշտ դրամ վաստակել սիրողները, ընդ որում՝ ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև՝ զինվորական: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել սովետական գեներալ-մայոր Գենրիխ Մալյուշկինի ակնարկները նրա՝ «Ղարաբաղի գլխարկը» («Шапка Карабаха») աչառու հոդվածում: Այդ հոդվածում գեներալը, նկարագրելով Ղարաբաղյան շարժման ծագումը անցյալ դարի 80-ական թթ. վերջի և 90-ական թթ. սկզբի հակահայկական խորհրդային լպիրշ և միտումնավոր քարոզչության ոգով, պատմում է ինչ-որ «հայկական մեծ գաղափարի», «Մեծ Հայաստանի համար հայերի պայքարի» մասին: Դժվար է պատկերացնել, որ խորհրդային գեներալը հնարավորություն չուներ նայելու Խորհրդային մեծ կամ Խորհրդային պատմական հանրագիտարանները, որտեղ մատչելի ռուսերենով կարելի է մանրամասն կարդալ Մեծ Հայք պետության մասին: Հետևաբար խորհրդային գեներալը պարզապես պատվեր էր կատարում, իսկ կայքը, որտեղ հրապարակվել էր այդ հոդվածը (azeri.ru), ցույց է տալիս պատվիրատուների ցեղային պատկանելիությունը (Մալյուշկինի մասին իմ հոդվածը տե՛ս http://sagias.mypage.ru/stranici_na_russkom_y…/26384549.html):

3. Մինչև հետագա շարադրանքին անցնելը, ուզում եմ նշել. քանի-որ ռուսերեն «великий» և «большой» բառերը հայերեն թարգմանվում են «մեծ», նյութի որոշ դրվագներում թողնելու եմ ռուսերեն այդ բառերը:
Մեծ Հայքը ժխտող կովթաթարների մեջ պատահեցի մի հետաքրքիր նմուշի: Ոմն Ամիր Էյվազ, իր ««Великая Армения»… а чем она велика?» վերնագրով հորինվածքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի «ապացուցի», թե «Великая Армения» անվանումը ճիշտ չէ, և երկիրը պետք է անվանվի «Большая Армения»: Ահա թե ինչ է գրում նա. «Հայտնի է, որ հին Հայաստանի մասին ավելի շատ հիշատակություններ մեզ հասել են հռոմեական աղբյուրներից: Հենց լատիներենից են ժամանակակից գիտնականները թարգմանել հների աշխատությունները տարածաշրջանի պատմության և աշխարհագրության մասին: ...Բոլոր հին հռոմեական և ավելի ուշ լատիներեն աղբյուրները «Великая Армения»-ն անվանում են ոչ այլ կերպ, քան՝ Armenia Major: Ի՞նչ կա այստեղ, կհարցնեք դուք: Պարզաբանում ենք: Լատիներեն major բառը թարգմանվում է իբրև «большой»: Հետևաբար Armenia Major հասկացությունը հնարավոր չէ թարգմանել այլ կերպ, քան՝ «Большая Армения»»:
Մի փոքր ընդմիջում անելով, կուզենայի ընթերցողի ուշադրություն հրավիրել այդ ինքնագործ «լատինագետի» մի նախադասության վրա, որը կարող էր երկրորդ մրցանակ ստանալ հիմարների մրցույթում: Ահա այն. «Լատիներեն ոչ մի հին կամ միջնադարյան աղբյուրում դուք, հարգելի ընթերցող, չեք գտնի Great Armenia կամ Magnus Armenia (այսինքն՝ «Великая Армения») գրություն» (նույն տեղում):
Էյվազի հիմարությունը նրանում է, որ լատիներեն աղբյուրներում, բնականաբար, չէր կարող լինել նրա բերած Great Armenia անգլերեն արտահայտությունն այն պարզ պատճառով, որ հռոմայեցի հեղինակները չէին կարող գրել դեռևս գոյություն չունեցող անգլերենով, որը սկսել է ձևավորվել միայն V դարից: Նույնպես և հնարավոր չէ գտնել «Magnus Armenia» արտահայտությունը, որովհետև հին հռոմայեցի հեղինակները, ի տարբերություն կովթաթարի, գրագետ էին և չէին կարող «Magnus» ածականը գրել արական սեռով, իսկ Armenia գոյականը՝ իգական սեռով:
Համոզված եմ, ընթերցողի մոտ հարց առաջացավ՝ ո՞վ հիմարների մրցույթում կգրավեր առաջին տեղը: Անկասկած, դա վերը հիշատակված Մոբիլածին Թախիր Հասանովն է, որը իր գիրք-թյուրիմացության էջ 50-ում գրում է. «Թեև Րաֆֆին պնդում է, որ Армению անվանում են Айастан, կեղծավորություն է անում, որովհետև հայերն իրենք իրենց երկիրն անվանում են Хайастан»: Հասանովի հիմարությունը նրանում է, որ «Айастан» և «Хайастан» անվանումները Հայաստան անվան ռուսերեն արտաբերումներն են՝ ընդգծելու համար երկրի ինքնանվանումը: Նույնն են անում և հույները, որոնք չունեն «հ» հնչյունը և Հայաստանի ինքնանվանումը գրում են՝ Χαγιαστάν, Հայքինը՝ Χάικ:
Սակայն վերադառնամ ինքնագործ «լատինագետ Էյվազին»: Բնական հարց է առաջանում՝ ինչի համար է «Большая»-ի և Великая»-ի մասին Էյվազի խոսամոլությունը: «Չէ՞ որ հայտնի է՝ «великий» հասկացությունը իրականում վերաբերում է պետություններին և երկրներին,-գրում է Էյվազը:- Պատմական տարբեր քարտեզներում և գրքերում կարելի է կարդալ, օրինակ, այսպիսի «великие» անվանումներ՝ «Великая Британия» — Великобритания (Great Britannia); «Великая Тартария»՝ Չինգիզ խանի կայսրությունը (Great Tartaria, Grande Tartarie, կամ լատիներեն՝ Magnus Tartarie)»: Եվ եզրակացնում է՝ «Այնտեղ (այսինքն, ըստ Էյվազի՝ քարտեզներում և գրքերում-Ս.Ս.) ամենուր կլինի լոկ մեկ անվանում՝ Armenia Major, այսինքն՝ «Большая Армения»: Եվ, ինչպես հայտնի է, «большой» հասկացությունը վերաբերում է, օրինակ,… լեռներին,… գետերին, ...մարզերին… Այսինքն՝ աշխարհագրական անվանումներին» (նույն տեղում):
Ահա թե ինչ. եթե Հայաստանն անվանվի Великая, ապա խոսքը կգնա երկրի մասին, ինչը փչացնում է Մեծ Հայքի գոյությունը ժխտելու ընդհանուր պատկերը, իսկ եթե անվանվի Большая, ապա դա լոկ աշխարհագրական անվանում է և ոչ՝ երկրի: Իսկ դա կովթաթարները մի կերպ կհանդուրժեն:

Վերը շարադրված նյութը վերլուծելու համար ներկայացնում եմ հարցերի հետևյալ խումբը՝
1. Հին հռոմեական հեղինակների հաղորդումները Հայաստանի և նրա սահմանների մասին,
2. Լատիներեն «major (maior)» և «magnus» բառերի նշանակությունը,
3. Հին հունական հեղինակների հաղորդումները Հայաստանի և նրա սահմանների մասին:

1.Հայաստանի և հայերի մասին հաղորդում են հին հռոմայեցի շատ հեղինակներ, սակայն ես կդիմեմ Կուրցիոս Ռուփոսի, Պլինիոս Ավագի, Հուլիոս Փրոնտինոսի, Տրոգոս Պոմպեոսի աշխատություններին, որոնք հենց խոսում են Մեծ Հայքի, Փոքր Հայքի և նրանց սահմանների մասին:

Կուրտիոս Քվինտոս Ռուփոսը (Quintus Curtius Rufus) հին հռոմայեցի պատմագիր է, ապրել է մ.թ. I դ., «De rebus gestis Alexandri Magni» («Ալեքսանդր Մեծի պատմությունը») աշխատության հեղինակն է: Պատմելով մ.թ.ա. 331 թ. Գավգամելայի ճակատամարտի մասին, Կուրտիոս Ռուփոսը հաղորդում է, որ պարսկական բանակի կազմում կային հայ զինվորներ Մեծ Հայքից և Փոքր Հայքից (maioris Armeniae, Armenii… minors) (III, 2, 6; IV, 12, 10; IV, 12, 12):

Գայոս Պլինիոս Սեկունդոս Ավագը (Gaius Plinius Secundus Maior, մ.թ. 23/24 – 79) հին հռոմայեցի հայտնի գիտնական է, զինվորական և քաղաքական գործիչ, հեղինակել է շատ գործեր, սակայն մեզ հասել է լոկ նրա «Բնական պատմություն» երկը: Նա բազմիցս հիշատակում է Մեծ Հայքի (Armenia maiori), Փոքր Հայքի (Minorem Armeniam) և ընդհանրապես Հայաստանի մասին (V, XX; VI, III, 9; VI, IV, 12; VI, VIII, 24; VI, IX, 25; VI, X, 28; VI, XV, 37 и т.д.) (http://annales.info/ant_lit/plinius/06.htm):
Հիմնվելով Օփիդիոսի (Aufidius, մ.թ.ա. 61 թ. հռոմայեցի ժողովրդական տրիբուն) տվյալների վրա, Պլինիոսը հաղորդում է, որ Հայաստանի տարածքը կազմում է 5 մլն քայլ, իսկ կայսր Կլավդիոսը Հայաստանի երկարությունը արևմուտքից արևելք՝ Դասկուսայից (քաղաք Փոքր Հայքում – Ս.Ս.) մինչև Կասպից ծովը, հաշվում է 1,3 մլն քայլ, իսկ հարավից հյուսիս երկարությունը՝ Տիգրանակերտից մինչև Իբերիա, այդ տարածության կեսը (VI, X, 27 ):
Այսինքն՝ ըստ Պլինիոսի, Հայաստանի երկարությունը արևմուտքից արևելք կազմում էր 1950 կմ, իսկ հարավից հյուսիս՝ 975 կմ (տե՛ս Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. 1, Երևան, 1981, էջ 367, ծնթ. 22):

Սեքստոս Հուլիոս Փրոնտինոսը (Sextus Julius Frontinus, մ.թ. մոտ 40 – 103 թթ.) հռոմայեցի զորավար էր, «Strategematicon» («Ռազմական խորամանկություններ») 4 գրքով երկի հեղինակը: Մեծ Հայքի և ընդհանրապես Հայաստանի մասին նա հաղորդում է հետևյալ դրվագներում՝ II, I, 14; II, II, 4; II, V, 33; II, IX, 5; IV, I, 21; IV, I, 28 (http://penelope.uchicago.edu/…/Frontin…/Strategemata/2*.html):

Մեծ Հայքի սահմանների մասին հին հռոմայեցի պատմագիր Տրոգոս Պոմպեոսը (Trogus Pompejus), որն ապրել է Օգոստոս կայսեր ժամանակ (մ.թ.ա. I դ. — մ.թ. I դ. սկիզբ), հաղորդում է հետևյալը. «Հնարավոր չէ լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքով, ինչպես Հայաստանն է, քանի որ նրա սահմանները, Պարթևաստանից հետո, գերազանցում են մյուս բոլոր թագավորությունների սահմանները, ընդ որում, Հայաստանը Կապպադովկիայից մինչև Կասպից ծով ունի 1 100 000 քայլ տարածություն, իսկ նրա լայնությունը կազմում է 700 000 քայլ (Justini Epitoma Pomp. Trogi, XLII, 2):

Ինչպես երևում է վերը շարադրված դրվագներից, հին հռոմեական աղբյուրներում բազմիցս հիշատակվում են երկու Հայք: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը արևմուտքից արևելք տարածվում էր Կապպադովկիայից մինչև Կասպից ծով: Այն մասը, որը գտնվում էր Եփրատից արևմուտք, ավելի փոքր էր, քան այն մասը, որը գտնվում էր այդ գետից արևելք:
Այդ պատճառով հին հեղինակների գործերում, ոչ միայն հին հռոմեական, այլև՝ հին հունական, որոնց մասին կխոսվի վարը, հիշատակվում են երկու Հայքեր:

2. Լատիներեն «major» կամ «maior» (ինչպես լատիներեն բնագրերում) բառը «magnus» ածականի համեմատական աստիճանն է, ունի 3 նշանակություն՝ 1. ավագ, 2. ավելի մեծ (бóльший և ոչ՝ большóй — մեծ – Ս.Ս.), 3. առավել թանկարժեք կամ առավել թանկագին (տե՛ս И. Х. Дворецкий, Латинско-русский словарь, Москва, 1976, էջ 612):
Հետևաբար ճիշտ չէ Armenia major կամ maior անվանումը թարգմանել որպես «Մեծ Հայաստան» («Большáя Армения»), ինչպես «պահանջում է» կովթաթար «լատինագետը»՝ փորձելով դրան տալ աշխարհագրական անվան իմաստ: Տարբեր լեզուներում լատիներեն «major» բառը թարգմանվում է տարբեր կերպ: Armenia major արտահայտության բառացի թարգմանությունն է՝ «ավելի մեծ Հայաստան» (Бóльшая Армения), այսինքն Հայաստանի ավելի մեծ մասը, ի տարբերություն մյուս մասի՝ Փոքր Հայքի: Լատիներենի «Armenia major»-ը անգլերեն թարգմանվում է «Greater Armenia», այսինքն՝ ավելի մեծ Հայաստան, իսկ «Armenia Мinor»-ը՝ «Lesser Armenia», այսինքն՝ ավելի փոքր Հայաստան:
Լատիներեն բնագրերի «Armenia major»-ը անգլերենում «Greater Armenia» թարգմանվելը (տե՛ս, օրինակ, http://penelope.uchicago.edu/…/Frontin…/Strategemata/2*.html; https://archive.org/stream/naturalhistory02plinuoft…), ինչպես երևում է բազմաթիվ օրինակներից, բնական է անգլերենի համար: Ռուսերեն թարգմանություններում, ռուս հայտնի ակադեմիկոսները և բանասերները լատիներեն բնագրերը թարգմանելիս, ըստ որում՝ չհարցնելով կովթաթար «լատինագետ» Էյվազի կարծիքը (վա՛յ, վա՛յ, ինչ անշնորհքություն – Ս.Ս.), «Armenia Мajor»-ը թարգմանել են «Великая Армения» (տե՛ս, օրինակ՝ http://militera.lib.ru/science/0/one/frontinus.rar.):
Ֆրանսիացիները, լատիներեն «мajor» ածականը, ինչպես նաև անգլերեն «Great»-ը և «Greater»-ը թարգմանում են՝ «Grand»: Նրանց համար և՛ Կարլոս I, և՛ Հայաստանը, և՛ Բրիտանիան՝ «Մեծ» են (великие)՝ Charles le Grand, Grande Arménie, Grande Bretagne.
Ռուսների մոտ նույնն է՝ Карл Великий, Великая Армения, Великобритания: Նույնն է նաև հայերի մոտ՝ Կարլոս Մեծ, Մեծ Հայք, Մեծ Բրիտանիա:
Անգլիացիները «great» (великий) ածականը կարող են գործածել և՛ իրենց պետությունն անվանելու՝ Great Britain, և՛ մեծ հրդեհը՝ great fire անվանելու համար:
Յուրաքանչյուր լեզու ունի իր առանձնահատկություններն անունների և անվանումների թարգմանության դեպքում: Եվ ինչ-որ էյվազների նման «խորհրդատուների» կարիքը չկա:
Ինչ վերաբերում է լատիներեն «magnus» բառին, ապա այն ունի 14 նշանակություն, որոնցից մեկն է «великий» բառը (տե՛ս վերը նշված Латинско-русский словарь, էջ 612): Այդ ածականը գործածվում է բազմաթիվ գոյականների հետ՝ անկախ նրանից, թե ում և/կամ ինչին են վերաբերվում այդ գոյականները:

3. Ուզում եմ հիշեցնել չկայացած «լատինագետի» մեկ նախադասությունը. «Հայտնի է, որ
հին Հայաստանի մասին ավելի շատ հիշատակություններ մեզ հասել են հռոմեական աղբյուրներից: Հենց լատիներենից են ժամանակակից գիտնականները թարգմանել հների աշխատությունները տարածաշրջանի պատմության և աշխարհագրության մասին»: Էյվազն, ըստ երևույթին տեղյակ չէ, որ հին Հայաստանի և նրա սահմանների մասին գրել են ոչ միայն հին հռոմայեցի, այլև հին հույն հեղինակները, օրինակ՝ Հերոդոտոսը, Քսենոփոնը, Պոլիբիոսը, Պլուտարքոսը, Դիոն Կասիոսը, Ապպիանոսը, հռոմեական դարաշրջանի, հրեական ծագում ունեցող, պատմագիր Հովսեպոս Փլավիոսը և ուր.:

Հունական պատմագրության հայր Հերոդոտոսը (Ηρόδοτος, մ.թ.ա. մոտ 485 – մոտ 425 թթ.) իր «Պատմություններ» երկում կարևոր տեղեկություններ է տալիս Հայաստանի աշխարհագրության, գյուղատնտեսության, առևտրի, հայերի զինվածության մասին (I, 72; I, 180; I, 190; V, 49; V, 52; VII, 73), նշելով, որ Հայաստանը արևմուտքում սահմանակցում էր Կիլիկիային, նրանից բաժանվելով Եփրատով, հյուսիս-արևմտյան սահմանը ձգվում էր մինչև Սև ծովի հարավ-արևելյան ափը, հարավ-արևելյան սահմանը գտնվում էր Ուրմիա լճի ավազանում, հարավում սահմանակցում էր կարդուխների երկրին (Վանա լճից հարավ, հետագայում այդ երկիրը դարձավ Մեծ Հայքի 6-րդ աշխարհ՝ Կորճայքի մի մասը- Ս.Ս.) (տե՛ս V, 49: V, 52 ևն, ինչպես նաև՝ Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թրգմ. հին հունարենից Սիմոն Կրկյաշարյան, Երևան, 1986, էջ 572-574):

Հին հույն պատմագիր և զորավար Քսենոփոնը (Ξενοφών, մ.թ.ա. մոտ 430 – 355/354 թթ.), որը տասը հազարանոց զորքով անցել էր Հայաստանի տարածքով, իր «Անաբասիս» երկում արժեքավոր տեղեկություններ է տալիս հայերի, Հայաստանի, նրա բնակավայրերի, տնտեսության, ժողովրդի կենցաղի, կառավարիչների մասին ևն (II, IV, 8; II, V, 40; III, IV, 13; III, V, 17; IV, III, 4; IV, IV, 2; IV, IV, 4; IV, IV, 5-6; IV, IV, 9; IV, V, 25-27; IV, V, 30-33):
Քսենոփոնը նույնպես Հայաստանի հարավային սահմանը ցույց տալիս կարդուխների երկիրը (IV, I, 3), իսկ հյուսիս-արևմտյան սահմանը՝ Երասխի և Եփրատի վերին հոսանքները (IV, VI, 4-5):
Ե՛վ Հերոդոտոսը, և՛ Քսենոփոնը հայերի և Հայաստանի մասին իրենց բազմաթիվ հիշատակություններում Հայաստանը չեն բաժանում Մեծի կամ Փոքրի. մ.թ.ա. V-IV դդ. նման հասկացություններ չկային: Քսենոփոնը միայն մեկ անգամ հիշատակում է «արևմտյան Հայաստան» («…Αρμενία προς εσπέραν», IV, IV, 4) (տե՛ս https://el.wikisource.org/…/%CE%9A%CF%8D%CF%81%CE%BF…/%CE%94):
Մ.թ.ա. IV դ. կեսից սկբնաղբյուրներում արդեն հիշատակվում են երկու Հայք՝ Մեծ Հայք և Փոքր Հայք, որոնց սահմանները ժամանակի ընթացքում փոփոխվում էին, ինչը բնական է շատ երկրների համար և ինչը տեսնում ենք և մեր օրերում:

Հին հույն աշխարհագրագետ և պատմագիր Ստրաբոնը (Στράβων, մ.թ.ա. 64/63 – մ.թ. 23/24 թթ.) հեղինակել է «Պատմական գրառումներ» («Исторические записи»), երկը, որից մնացել են լոկ պատառիկներ և նշանավոր «Աշխարհագրությունը»: Ստրաբոնը «Աշխարհագրության» մեջ բազմիցս խոսում է Հայաստանի, նրա քաղաքական, տնտեսական կյանքի, աշխարհագրության, արքաների, Մեծ և Փոքր Հայքերի մասին (XI, XII, 3-4; XI, XIV, 1; XI, XIV, 5; XI, XIV, 15; XII, III, 1; XII, III, 18; XII, III, 28; XII, III, 29; XII, III,31; XII, III, 37 и т.д.) (http://www.perseus.tufts.edu/hopper/text… и т. д.):
Նա Մեծ և Փոքր Հայքերի մասին գիտեր ոչ ըստ լուրերի, այլ ճանապարհորդել է այդ և այլ երկրներում (II, V, 11): Ըստ Ստրաբոնի, Մեծ Հայքի արևելյան սահմանը Կասպից ծովն էր (XI ,I ,5), ինչպես նաև՝ Մեծ Մարաստանը և Ատրպատականը (XI, XIII, 2; XI, XIV, 1): Հյուսիսում Մեծ Հայքը սահմանակցել է Իբերիայի և Կողքիսի հետ (XI, III, 2; XI, XIV, 4), հյուսիս-արևելքում՝ Աղվանքի (XI, XIV, 1; XI, XIV, 4), հարավում՝ Միջագետքի (XI, XII, 2; XI, XII, 4; XI, XIV, 1), արևմուտքում, Եփրատ գետով՝ Փոքր Հայքի հետ (XI, XII, 3):
Ստրաբոնը հաղորդում է, որ, ըստ Թեոփանեսի (Θεοφάνης, Գնեոս Պոմպեոսի ընկերը և կենսագիրը – Ս.Ս.), Հայաստանի տարածությունը հյուսիսից հարավ 100 սքոյնոս է, իսկ արևմուտքից արևելք՝ կրկնակի ավելի, սքոյնոսն ընդունելով 40 ստադիոն (XI, XIV, 11). «Սակայն,-ասում է Ստրաբոնը,- նա (Թեոփանեսը –Ս.Ս.) չափազանցացնում է: Առավել իրական կլինի երկարությունը համարել նրա տված լայնության թիվը, իսկ լայնությունը այդ թվի կեսը կամ մի փոքր ավելի» (XI, XIV, 11)[3]:

Հին հույն աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը (Πτολεμαίος, Claudius Ptolemaeus, ծն. թ. անհտ – մ.թ. 168 թ.) իր հայտնի «Աշխարհագրություն» աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ է տալիս Մեծ և Փոքր Հայքերի [«Αρμενίας Μεγάλης θέσις» («Մեծ Հայքի տեղադրությունը»), «μέρει της Μεγάλης Αρμενίας» («Մեծ Հայքի մասերը»), «Αρμενίας Μικράς θέσις» («Փոքր Հայքի տեղադրությունը») մասին] (V,6,18; V,12,1; V,12,4; V,12,30; VI,1,2; VI,2,9 ևն) (https://archive.org/stream/claudiiptolemaei02ptol… ևն):
Պտղոմեոսը նույնպես նկարագրում է Մեծ Հայքի սահմանները. արևմուտքից Հայաստանը Եփրատով սահմանակից էր Կապպադովկիային և Փոքր Հայքին, հյուսիս-արևմուտքում, Մոսխյան լեռներով (այժմ՝ Պարխարի լեռնաշղթա)՝ Կողքիսին և Իբերիայի ու Աղվանքի մի մասին, արևելքում՝ Վրկանաց (Կասպից) ծովին, հարավում՝ Միջագետքին (V, 12, 1; V, 13, 1-4): Պտղոմեոսի համաձայն, Փոքր Հայքի սահմաններն էին՝ արևելքում Մեծ Հայքը, Հարավում՝ Մելիտենեն, արևմուտքում՝ Հալիս գետի վերին հոսանքը, հյուսիսում՝ Պոնտական Կապպադովկիան (V, 7, 1):

Դիոն Կասսիոս Կոկկեյանոս (Δίων Κάσσιος Κοκκηϊανός, 155 -235), հռոմեական պատմագիր, հույն: Կոմմոդոս կայսեր (180-192) ժամանակ եղել է ծերակուտական: Իր «Հռոմեական պատմություն» (80 գիրք, հունարեն) աշխատության մեջ տալիս է արժեքավոր տեղեկություններ մ.թ.ա. I – մ.թ. II դդ. Հայաստանի պատմության, հայոց արքաների մասին, բազմիցս հիշատակում է Մեծ Հայքը և Փոքր Հայքը: Մասնավորապես, խոսելով հայոց արքա Արտավազդի և նրա անվանակցի, մարաց արքայի միջև թշնամության մասին, Դիոն Կասսիոսը գրում է. «…της Αρμενίας της μείζονος βασιλεί …» (XLIX, 25, 1) (http://remacle.org/bloodwolf/historiens/Dion/livre49.htm), ինչը բառացի թարգմանվում է՝ «առավել մեծ Հայաստանի արքա»: Այդ հատվածի ֆրանսերեն թարգմանության մեջ կարդում ենք. «…roi de la Grande Arménie …» («Մեծ Հայքի թագավոր») (նույն տեղում):
Փոքր Հայքը Դիոն Կասսիոսը անվանում է « μικροτέραν Αρμενίαν» (նույն տեղում, XLIX, 33, 2; 44, 3; LIV, 9, 2; LIX, 12, 2), այսինքն՝ «ավելի փոքր Հայաստան, ինչը ֆրանսերեն թարգմանության մեջ հնչում է «la Petite Arménie» (Փոքր Հայք) (նույն տեղում):

Հովսեպոս Փլավիոսը (Ιώσηπος Φλαύιος, իսկական անունը՝ Հովսեփ բեն Մաթաֆիա, ծն. 37/38 – մահ. 100 թվականից հետո), հին աշխարհի նշանավոր պատմագիրներից մեկն է, հեղինակն է «Հրեական պատերազմի մասին», «Ընդդեմ Ապիոնի», «Հրեական հնախոսություն» երկերի: Նրա գործերում արժեքավոր տեղեկություններ կան Հայաստանի, հայոց արքաներ Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի, Տրդատ Ա-ի մասին: «Հրեական պատերազմի մասին» գործում նա խոսում է և՛ Մեծ Հայքի («της μεγάλης Αρμενίας»), և՛ Փոքր Հայքի («ούν μικράν Αρμενίαν ») մասին (տե՛ս https://books.google.gr/books?id=t9xFAQAAMAAJ...): Այդ արտահայտությունները հայերեն թարգմանվում են՝ «Մեծ Հայքում», «Փոքր Հայքի» (տե՛ս Հրեական պատերազմի մասին, գիրք 2, 222: 252՝ Հովսեպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, թրգմ. Սիմոն Կրկյաշարյանի, Երևան, 1976, էջ 43):
Հովսեպոս Փլավիոսի և Դիոն Կասսիոսի երկերի թարգմանիչ, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Սիմոն Կրկյաշարյանն իրավացիորեն նշում է, որ թեև Տիգրան Բ Մեծը Հայաստան է վերաբնակեցրել մեծ թվով հրեաների, Հովսեպոս Փլավիոսը, լինելով հրեա, նրան ներկայացնում է մեղմաբարո և մարդկային (տե՛ս Հովսեպոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, էջ 23):

Հայաստանի շատ ավելի վաղ ժամանակշրջանի սահմանների՝ հայկական պետականության հիմնադիր (մ.թ.ա. 2492 թ.) Հայկ Նահապետի ժամանակաշրջանի սահմանների մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում XI դ. վրացի պատմագիր Լեոնտիոս Մրովելին: Նա նշում է, որ Հայկի թագավորությունը տարածվում էր արևելքից՝ Վրկանաց (Կասպից) ծովից մինչև Սև ծովը՝ արևմուտքում («Жизнь грузинских царей», I, 1, 20-25): Չհավատալ Հայաստանի մասին վրացի պատմագրի տեղեկությանը հնարավոր չէ:

Ես կարող էի շարունակել Մեծ և Փոքր Հայքերի մասին հաղորդող հին հեղինակների թվարկումը, սակայն պատմական գիտության մեջ վերը հիշատակված պատմագիրների հեղինակությունն այնքան մեծ է, որ իմաստ չունի շարունակել այդ ցանկը: Հիշատակված հեղինակները և սկզբնաղբյուրները հստակ հաղորդում են ոչ միայն Մեծ Հայքի և Փոքր Հայքի գոյության, այլև նրանց սահմանների մասին։ Եվ միայն հոգեպես ու մտավորապես խելագար, ամենայն հայկականի նկատմամբ ատելությունից կուրացած կամ հեշտ վաստակի ծարավ մարդակերպ արարածների խելքին կարող է փչել ժխտել այդ տեղեկությունները:

Մեծ Հայքը հայերի հնարանքը չէ և ոչ էլ մեծ տերություն ստեղծելու նրանց գաղափարը, այլ հնում գոյություն ունեցող հայկական պետության անվանումն է: Այդ պետությունը հին և ժամանակակից հույներն անվանում են Μεγάλη Αρμενία, հռոմայեցիները՝ Armenia maior, պարսիկները (լատիներեն տառադարձությամբ)՝ Bozorg-e Armanestan, վրացիները՝ დიდი სომხეთი (Դիդի Սոմխեթի), ռուսները՝ Великая Армения, ֆրանսիացիները՝ Grande Arménie, անգլիացիները՝ Greater Armenia, գերմանացիները՝ Große Armenien, հայերը՝ Մեծ Հայք:
Անաչառ գիտությունը ի չիք է դարձնում կովթաթար պրոպագանդիստների և նրանց օտարազգի պնակալեզների, որոնց հարգելի Պանդուխտը դիպուկ անվանում է «վարձու ստախոսներ», ջղաձգումները։

Մեծ և Փոքր Հայքը հիմնականում ընդգրկել են Հայկական լեռնաշխարհի տարածքը, որի տարածությունը շուրջ 400 000 կմ² է:
Փոքր Հայքը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր տարածք՝ 28 000 կմ², 88 000 կմ²,
Հուստինիանոս I-ի ժամանակ (527-565)՝ 138 000 կմ² (Энциклопедический словарь, изд. Ф. А. Брокгауз, И. А. Ефрон, т. 3, СПБ, 1890, էջ 121):
Հին հունական և հին հռոմեական սկզբնաղբյուրների համաձայն, Մեծ Հայքի տարածքը, մ.թ.ա. 66 թ. Հռոմի ճանաչած սահմաններում, մինչև 387 թ. կազմել է 316 000 կմ²: Այն գտնվել է հյուսիսային լայնության 37° — 41°30י-ի և արևելյան երկարության 38°— 47°30י-ի միջև:
Տիգրան Բ Մեծի կառավարման տարիներին (մ.թ.ա. 96/95-55 թթ.) Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին: Տիգրանի պետության կազմի մեջ, բացի բուն Մեծ Հայքից, ընդգրկվել էին Մարաստանը, Ատրպատականը, Գորդիենեն (Կորդուենա), Ադիաբենեն, Օսրոենեն, Ասորիքը, Հուդան, Կիլիկիան, Կոմմագենեն, Ծոփքը: Այդ տերության տարածքը ենթակա պետությունների տարածքի հետ համարյա երեք անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը: Այստեղ տեղին է նշել ֆրանսիացի հայտնի գիտնական (անկաշա՛ռ գիտնական – Ս.Ս.) Ռընե Գրուսեի (René Grousset) խոսքերը. «...Տիգրանը...այդ մեծ տիրակալը… անշուշտ, շատ ավելի է արժանի պատմության հիացմունքին, քան նրա ժամանակակից Միհրդատ Եվպատորը, եթե ցանկանանք նկատել, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության հասցրեց իր երկիրը», մինչդեռ Տիգրանը ապահովեց իր ժողովրդի հավերժական հարատևումը»[4]:

Մինչև 387 թ. Մեծ Հայքը Եվրոպա-Աֆրիկա-Արևմտյան Ասիա աշխարհաշրջանի երրորդ հզոր պետությունն էր Հռոմից և Պարթևաստանից հետո (հիշենք Տրոգոս Պոմպեոսի խոսքերը): Սակայն ի տարբերություն Հռոմի և Պարթևաստանի, Մեծ Հայքը եղել է միազգի, միալեզու երկիր (Strabo, XI, XIV, 5), բնականորեն և պատմականորեն ձևավորված որոշակի սահմաններով: Այդ պարագան, ինչպես նաև հայերի հայրենասիրութունը, ապրելու և ստեղծագործելու մեծ ոգին, վճռական դեր խաղացին 4510-ամյա պատմության բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում՝ ապահովելով Հայաստանի և հայ ժողովրդի հավիտյան գոյությունը, մինչդեռ Հռոմը, Պարթևաստանը և շատ կայսրություններ անհետ կորան (և դեռ կկորչեն) պատմության քառուղիներում...
Ուզում եմ այս գործն ավարտել լուսահոգի Լևոն Մելիք-Շահնազարյանի հոդվածներից մեկի վերնագրով, որի թարգմանությունն է. «Մեծ Հայքը՝ դա նախ և առաջ հայ մեծ ժողովուրդն է»:

Սեդրակ ՍԱՅԱՍ
--------------------------
[1]. «Mea culpa…Признание армянской элиты»՝ հայ և ոչ հայ հեղինակների՝ պատմագիրների, պատմաբանների, պետական և կուսակցական գործիչների գործերից վերցված, աղավաղված, խեղաթյուրված քաղվածքների հինգլեզվանի, բազմաթիվ ուղղագրական և կետադրական սխալներով հարուստ ժողովածու՝ կովթաթար «մտավորականության» տխմարության հրաշալի ապացույց: Կայքը (http://azerbaijanhistory.az/ru/), որտեղից ժամանակին քաղել եմ այդ ժողովածուն, հիմա չի գործում։
[2]. This was truly like a contemporary Golgotha many times over (http://maragha.org/media2.html#m02).
[3]. Սքոյնոսը (σχοίνος), երկարության միավոր. 1 սքոյնոսը = 40 ստադիոնի (ստադիոնը = 184,97 մ) = 7,3988 կմ (40 x 184,97 մ): Այդպիսով, Մեծ Հայքի երկարությունը հարավից հյուսիս, ըստ Թեոփանեսի = 739,88 կմ (100 x 7,3988), իսկ արևմուտքից արևելք՝ 1479,76 км (2 x 739,88): Ըստ Ստրաբոնի, երկարությունը արևմուտքից արևելք = 739,88 կմ, իսկ հարավից հյուսիս՝ 369,94 կմ-ից ավելի: Սակայն ո՛չ Թեոփանեսը, ո՛չ Ստրաբոնը ճիշտ չեն՝ հիմք ընդունելով 1 սքոյնոսը 40 ստադիոն: Կա և եգիպտական սքոյնոս, որը = 30 ստադիոնի, այսինքն՝ 5,5 կմ (տե՛ս Древнегреческо-русский словарь, том 2, Москва, 1958, էջ 1594): Եգիպտական սքոյնոսի հաշվարկով Մեծ Հայքի երկարությունը հարավից հյուսիս 550 կմ է, արևմուտքից արևելք՝ 1100 կմ, ինչը համարյա համընկնում է Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցի» տվյալներին, որոնց համաձայն Մեծ Հայքի տարածությունը Ադիաբենեից Իբերիա = 525 կմ, իսկ Փոքր Հայքից մինչև Կասպից ծովը թափվող Կուրի գետաբերանը՝ ավելի քան 960 կմ:
[4]. René Grousset, Préface, из книги «N. Adontz, Histoire ď Arménie, Paris, 1946», էջ VII.

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья