Категория: Հայերեն էջեր

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ՎԱՃԱՌՎԱ՞Ծ


 

20 տարի առաջ, 2003 թ․ Հայկական հանրագիտարանի շքեղ շենքը (Թումանյանի փողոց, 17) վաճառվեց ինչ-որ դրամատան։ Այդ լուրը ցնցեց շատերին․․․ Ես գրեցի ներկայացվող հոդվածը։

 

ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ  ՎԱՃԱՌՎԱ՞Ծ

 

    «Գնա՛, քեզ տվի, ինչ որ դու ինձնից

     խնդրեցիր քո ծառայության  փոխարեն»:

    Փավստոս Բուզանդ,   V,  Է:

                                                                               «Իմ այնքան ծառայությունների...
                                                                               վարձատրությունն ա՞յս եղավ»:

                                                                                             Փավստոս Բուզանդ,  V, ԼԵ:

  Երբ ինձ հայտնեցին, որ Հայկական Հանրագիտարանի շենքը վաճառված է, ինձ թվաց, թե մտերիմներս կատակում  են՝  լավ գիտենալով իմ թուլությունը այն ամենի նկատմամբ, ինչը կապ ունի Հայկական Հանրագիտարանի հետ: Ցավոք դա փաստ էր, ինչն արձանագրվեց մամուլում:

Դժվար է հավատալ, որ կանոնավոր և բանական մարդը կարող է այդպիսի

որոշում ընդունել. վաճառել Հանրագիտարանի շե՞նքը և այն էլ՝  Հայկակա՞ն:

Չեմ կասկածում, որ այդ որոշումն ընդունողները գիտեն, թե ինչ է նշանակում  «հանրագիտարան», բայց կասկածում եմ, որ նրանք հասկանում են

«Հայկական»-ը:

  Հայկականհանրագիտարանը, եթե փորձեմ համառոտ բացատրել այդ

արտահայտության էությունը, դա Հայ ժողովրդի   4500 տարվա

պատմության, մշակույթի, գիտության, արվեստի, գրականության, հասարակական-քաղաքական  կյանքի, Հայաստանեայց առաքելական եկեղեցու,  ազգային-ազատագրական պայքարի, դառը պարտությունների և փայլուն հաղթանակների, Մեծ Եղեռնի և վերածննդի, հայ ժողովրդի բոլոր սերունդների հավաքական ու խտացրած արտահայտությունն է, հայ ժողովրդի ստեղծած մեծագույն արժեքներից  մեկը:

  Հանրագիտարանի խմբագրությունը հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է 13 հատորանոց համընդհանուր բնույթի հանրագիտարանը:

  Հանրագիտարանի խմբագրությունը հրատարակել է  իր տեսակի մեջ

եզակի՝ Հայկական Հարց  հանրագիտարանը, ուր առաջին անգամ ի մի են բերվել  Հայկական հարցի հետ կապված բոլոր նյութերը և ներկայացվել աշխարհին՝ նախ ռուսերեն՝ ՄԱԿ-ի աշխատանքային լեզուներից մեկով, ապա՝ հայերեն: Դա Հայկական Հարցըմիջազգայնացնելու կարևոր լծակներից  մեկն

էր  և հարգանքի ամենամեծ տուրքը  Մեծ Եղեռնի անմեղ  զոհերի, հայ

ազգային-ազատագրական շարժման հերոսների հիշատակին և դուք ուզում

եք ջնջե՞լ  այդ հիշատակը:

  Հանրագիտարանի խմբագրությունը հրատարակել է քառահատոր Հայկական Համառոտ Հանրագիտարանը, ուր հայ իրականության մեջ առաջին

անգամ ընդհանրացվել են այն բոլոր նյութերը (գիտական,  հասարակական,

քաղաքական, պատմական, կրոնական ևն), որոնք կապված են Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

  Հանրագիտարանի խմբագրությունը հրատարակել  է մանկական հանրագիտարաններ և հանրագիտական այլ գրականություն:

  Հանրագիտարաններում զետեղված բազմաթիվ հոդվածներ այնտեղ իրենց

տեղն են գտել Խորհրդային Միությունում  ստեղծված լիատիրական կատարելագործված համակարգի կուսակցական և բյուրոկրատական աստիճանավորների ու գաղտնի գրախոսողների երկաթյա պատնեշները հաղթահարելու միջոցով:

   Հայկական Հանրագիտարանը այն եզակի գործերից է, որը վերը նշված պայմաններում  կարողանում էր ժողովրդին մատուցել պատմական ճշմատությունները՝  ի հեճուկս խորհրդային պատվերային պատմագիտության

և ընդհանրապես գիտության:

  Նշածս հանրագիտական ծավալուն և արժեքավոր երկերը հանրագիտարանի խմբագրության աշխատակիցների՝ կրտսեր, գիտական, ավագ գիտական խմբագիրների, խմբագրությունների վարիչների, սրբագրիչների, նկարիչների

և այլոց անձնվեր, քրտնաջան,  հայրենանվեր, ինքնամոռաց  աշխատանքի և Հայաստանի ու Սփյուռքի հայ և  օտարերկրացի ականավոր ու հայտնի գիտնականների համագործակցության արդյունքն են:

  Հայկական հանրագիտարանի աշխատակիցների մեծ մասը երբեք չվաճառեց

իր խիղճը այսրոպեական շահերին և չերերվեց տարբեր ժամանակների հարափոփոխ  հովերից   ու  քամիներից:

   Հայկական  Հարց  հանրագիտարանում կա մի հոդված՝ ԱԶԳԱՅԻՆ — ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԵՂԵՌՆ  (Երևան, 1996, էջ 11-15): Այդ հոդվածում նշվում է, որ հայ ժողովրդի թշնամիները՝ թուրք ջարդարարները, ինչպես նաև նրանց արևելյան ցեղակիցները՝  կովկասյան թաթարները, որոնք անուն գտնելու փնտռտուքի մեջ են, ավերել ու ավերում են հայ  մշակույթի բազմադարյան արժեքները՝ ցանկանալով ջնջել հայ ժողովրդի հիշատակը:

   Հայկական հանրագիտարանի շենքը, ասել է թե՝ հանրագիտարանը վաճառողներն այն ուզում են դարձնել անցյալ, ինչպես հայ ժողովրդի թշնամիները՝  հայկական հուշարձանները: Այնինչ  Հայկական հանրագիտարանը Հայաստանի ապագան է, որը դաստիարակելու է ապագա հզոր Մեծ Հայքի հայրենասեր քաղաքացիներ:

Հայկական Հանրագիտարանի  հապավումը  ՀՀ  է: Դա չի՞ հիշեցնում այլ   ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն:  ՀՀ-ն վաճառողները  վաճառում են ՀՀ-ն: Հանրագիտարանը վաճառողները վաճառում են  Հայաստանը: Մի՞թե Հայաստանում չի մնացել այլևս ոչ մի սրբություն:

  Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ընտրանու  մի մասը իր բաց նամակում՝ առ հանրապետության նախագահը, հիշեցնում է աշխարհահռչակ գիտնական Վ. Համբարձումյանի պատգամը. «Հանրագիտարանը պետության ոչ պաշտոնական խորհրդանիշներից է, այն ներկայացնում  է ազգը»:  Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը կհամաձայնի հայկական պետության ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկի վաճառքին:

  Հիմա, տարիներ անց, ես իմ երազներում  հաճախ եմ տեսնում մեր հանրագիտարանի սիրելի շենքը և աշխատակիցներին, որոնցից շատերը վախճանվեցին հենց այդ շենքում՝ ինչպես զինվորներն են մահանում մարտի դաշտում՝ կատարելով իրենց  պարտքը հայ ժողովրդի հանդեպ: Ես սա ասում եմ ոչ թե հուզելու համար, այլ պարզապես խոստովանում եմ այն, ինչ այլ առիթով չէի անի  երբեք:

  Եվ շատ կցանկանայի, որ այն ամեն վատը, ինչը հիմա  կատարվում է Հայկական Հանրագիտարանի շուրջ, լիներ մղձավանջային երազ  և արթնանալով՝

ուրախանայինք, որ այդ ամենը մղձավանջ էր լոկ:

 

 

 

 

Հայկական Հանրագիտարանի

նախկին ավագ գիտական խմբագիր՝

Սեդրակ Կրկյաշարյան

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья