Категория: Հայերեն էջեր

ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ԲԱՆԱԿԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԻՀՐԴԱՏ VI ԵՎՊԱՏՈՐԻ ԳԱՀԱԿԱԼՄԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ՄԻՀՐԴԱՏՅԱՆ I ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ


  Խնդրի բացահայտումը կարևորվում է ոչ միայն նրանով, թե ինչ նշանակություն է ունեցել Փոքր Հայքի (այսուհետև նաև՝ հայոց, հայկական) զորքը Պոնտոսի համար, այլև նրանով, որ կարելի կլինի լրացնել Փոքր Հայքի պատմության մի կարևոր էջը ևս:

  Փոքր Հայքի զինված ուժերին պատմագիտության մեջ անդրադարձել են հպանցիկ՝ Միհրդատ VI –ի բանակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:

Մինչև Միհրդատ VI պոնտական բանակը հիմնականում կազմվում էր օտարերկրացի վարձկաններով, մասնավորապես՝ գաղատներով և հույներով (1):

Միհրդատ VI –ի գահ բարձրանալու պարագաները, երկար տարիներ Փոքր Հայքում անցկացնելը, Փոքր Հայքի արքա Անտիպատրոսի օգնությամբ Պոնտոսի գահը վերագրավելը, ամենայն հավանականությամբ նրան համոզել են այն բանում, որ հայկական ուժերն արտակարգ մարտունակ են և պիտանի գործուն քաղաքականության համար: Եվ նա իր գահակալության ամբողջ ընթացքում, բոլոր պատերազմներում,օգտագործել է հայոց զորքի մարտական բարձր ընդունակությունները:

   Հայկական ուժերի մասին ուշադրության արժանի տեղեկություն կա Օլվիայի մի արձանագրությունում, որտեղ, ի թիվս այլ իրադարձությունների, խոսվում է նաև Սինոպեից Օլվիա հայերի (արմենների) կայազոր տեղափոխելու մասին (3):

 Պատմագիտության մեջ այդ տեղեկությունն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ծնել տարբեր ենթադրություններ:

   Մ. Ռոստովցևը և Ա. Վիլհելմը ենթադրում են, որ խոսքը վերաբերում է  Սինոպե փոխադրված արմեն, այսինքն՝ հայ զինվորներին (4):

  Ս. Ժեբելևը Օլվիայի արձանագրությանն անդադարձլ է Ռոստովցևից և Վիլհելմից հետո և մանրամասն վերլուծել այն: Մերժելով արձանագրության մեջ հիշատակվող արմենների հայ լինելը, նա գտնում է, որ խոսքը վերաբերում է Սինոպեի արվարձան և նավահանգիստ Արմենե քաղաքի հույն բնակչությանը և դա անում է բավական միամիտ կերպով: Ահավասիկ՝ Ժեբելևը գտնում է, որ եթե արձանագրության մեջ հիշատակվող ՚Αρμένιοι–ի մոտ գրված լիներ ինչ-որ սահմանափակող բառ, ասենք՝ «մասը» (օրինակ՝ «արմենների մի մասը» -Ս.Կ.) կամ՝ «շատ» (օրինակ՝ «շատ արմեններ» — Ս.Կ.) ևն և նշվեր, թե Հայաստանի ո՛ր քաղաքից են վերաբնակեցվել՝ պարզ կլիներ, որ խոսքը հայերի մասին է, բացի այդ, գրում է Ժեբելևը,  ինչպե՞ս կարելի է պատկերացնել հայերի Օլվիա վերաբնակեցնելը, որը Հայաստանից բաժանված էր ոչ միայն Սև ծովով, այլ նաև ցամաքի ընդարձակ տարածությամբ, վերջապես, ինչպե՞ս կվերաբերվեին օլվիացիները (որոնք հիմնական զանգվածով հույն էին) հայերին, որոնք հույների համար նույնպիսի  «բարբարոսներ» էին, ինչպես և Օլվիայի վրա հարձակվող սկյութները (5): 

  Ս. Ժեբելևից հետո այդ խնդրին անդրադարձել են Մ. Մաքսիմովան (6), Ե. Մոլևը (7), Ն. Լոմոուրին (8):

 Մ.Մաքսիմովան գրում է, որ Ս. Ժեբելևի հիպոթեզը սխալ է և «Օլվիական արձանագրությունում խոսքը գնում է ոչ թե Արմենեի  բնակիչների, այլ՝ իբրև կայազոր, հավանաբար Փոքր Հայքից, Օլվիա վերաբնակեցված իսկական արմենների մասին» (9):

Ե.Մոլևը, վերլուծելով Ս. Ժեբելևի եզրակացությունները, իրավացիորեն ժխտում է դրանք և պարզորոշ ցույց տալիս, որ խոսքը գնում է հայ զինվորների մասին և ոչ թե Արմենեի բնակիչների (10):

  Այդ ամենից հետո Ն Լոմոուրին, զարմանալիորեն, համառորեն շարունակում է պնդել, որ ըստ Ժեբելևի, արձանագրության մեջ հիշված են Արմենե քաղաքի բնակիչները (11): Լոմոուրին թաքնված կերպով ժխտում է զինվորների հայ լինելը («Ժեբելևն է այդպես ասում» սկզբունքով) և դրանով իսկ նմանվում է վրացի որոշ պատմաբանների, որոնք ժխտողական վերաբերմունք ունեն ամենայն հայկականի նկատմամբ:

  Լիովին համաձայնելով Մ. Մաքսիմովայի և Ե. Մոլևի հետ և կասկածի նշույլ իսկ չունենալով, որ արձանագրության մեջ հիշատակվում են հայ զինվորները, ուզում եմ, այնուամենայնիվ, մի քանի նկատառումներ ևս նշել հօգուտ դրա:

1.    Պարտադիր չէ, որ ՚Αρμένιοι–ի մոտ լիներ որևէ լրացում, ինչպես գտնում է Ժեբելևը: Առանց որևէ լրացման ՚Αρμένιοιնշանակում է «հայեր», ինչպես անտիկ շատ հեղինակների մոտ և չի կարող նշանակել Արմենեի բնակիչներ, ինչին դեռ կանդրադառնամ:

2.    Զարմանալի է Ս. Ժեբելևի զարմանքը՝ հայերին տեղափոխելու փաստի վերաբերյալ: Չխոսելով և չնշելով այն պարագան, որ գաղթեր,  բռնագաղթեր ինչքան ասես եղել են հին աշխարհում, նշեմ, որ հենց ինքը՝ Ժեբելևը, գիտե Փոքր Հայքի հայերին (12), սակայն բացառելով նրանց տեղափոխումը կամ գաղթեցումը, ինչը կլիներ բնական և հեշտ, խոսում է Մեծ Հայքի մասին՝ մոռանալով, որ Միհրդատը չէր կարող բնակչություն գաղթեցնել անկախ պետություն Մեծ Հայքից:

3.    Ս. Ժեբելևը խոսում է ընտանիքներով հայերին բռնագաղթեցնելու անհնարինության մասին՝ ապացուցելու համար, որ արձանագրությունում հայերը չեն հիշված: Բայց դա անհեթեթություն է, որովհետև Օլվիայի արձանագրությունում խոսքը զինվորների մասին է և ոչ թե քաղաքացիական բնակչության մասին:

4.    Ս. Ժեբելևը կասկած է հայտնում, թե օլվիացիները վատ կվերաբերվեին «բարբարոս» հայերին, սակայն դա էլ անհիմն է, որովհետև «բարբարոս» հայերը Օլվիա էին տեղափոխվել օլվիացիներին «բարբարոս» սկյութներից պաշտպանելու համար:

5.    Ինչո՞ւ  ՚Αρμένιοιասելով պետք է նկատի ունենանք արմեններին, այսինքն՝ հայերին և ոչ թե Արմենեի բնակիչներին:

ա.այն պատճառով, որ Արմենեի իրական անվանումը պատմագրւթյան մեջ հիշվում է այլ ձևով, համենայն դեպս նրա մասին առաջինը հիշատակող Քսենոփոնը գործածում է  ՙΑρμήνη Հարմենե (13): Նույն ձևով է հիշատակում քաղաքը նաև

Սկիլաքսը, ինչը նշում է Ժեբելևն ինքը (14):

Այդ քաղաքը Հարմենե ձևով նշված է նաև հին հունարեն-ռուսերեն բառարանի 1-ին հատորում (15):

բ. Հարմենեի բնակիչներին նշելու համար սկզբնաղբյուրներում չէին գրի ՚Αρμένιοι,այլ կգրեինՙΑρμηναίοι, որովհետև իգական սեռի ηվերջավորությամբ քաղաքների բնակիչներին նշելու համար, աննշան բացառությամբ, գործածվում է եզակի թվում՝ αίος,  հոգնակի թվում՝  αίοιվերջածանցը, օրինակ՝ΔωδώνηΔωδωναίοι, ΚυρήνηΚυρηναίοιևն:

 Հետևաբար  ՚Αρμένιοι  նշանակում է միմիայն «հայեր» այնպես, ինչպես այդ բառը գործածել են Հերոդոտոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը  և ուրիշներ: 

Ադպիսով, Օլվիայի արձանագրությունում խոսքը գնում է միայն և միայն հայ զինվորների, այն էլ՝ անկասկած Փոքր Հայքի զինվորների մասին, քանի-որ Պոնտոսը և Փոքր Հայքը կազմում էին Միհրդատ VI Եվպատորի պետության հիմնական կորիզը:

   1984 թ. մայիսի 16-20-ը, Երևանում անցկացված, Արևելքում հելլենիստական  մշակույթի խնդիրներին նվիրված համամիութենական 2-րդ գիտաժողովում   Յու. Վինոգրադովի և Վ. Կադեևի ներկայացրած «Հայ աղեղնավորները Միհրդատ Եվպատորի ծառայության մեջ» զեկուցուման մեջ հեղինակները  եկել են այն եզրակացության, որ 1970 թ. Խերսոնեսում հայտնաբերված մահարձանի բեկորի վրա հայ աղեղնավորների հրամանատարի մասին հիշատակությունը վերջնականապես լուծում է Օլվիայի արձանագրության շուրջ եղած վեճը՝ հօգուտ այն բանի, որ այնտեղ հիշատակված են հայերը (16):

  Օլվիայի արձանագրության կարևորությունը կայանում է նրանում, որ հայ զինվորների մարտականհատկություններնայնքանբարձրէին, որՄիհրդատVI Եվպատորընրանցվստահումէրիրտերությանծայրամասերումգտնվողքաղաքներիպաշտպանությունը:

  Միհրդատիկառավարմանսկզբնականշրջանումնրաբանակիթիվըփոքրէր՝  շուրջ10-15 հզ. մարդ, ուստիևմ.թ.ա. 115 կամ112 թ. ՊոնտոսիևՓոքրՀայքիմիավորմանհետևանքովհայկականզինվածուժերըմեծացրինՄիհրդատիբանակը(17):  Ե. Մոլևը գտնում է, որ Միհրդատ VI-ի կողքիսյան արշավանքի (գահակալման 2-րդ տարում) հաջողությունը համարյա կիսով չափ կախված էր դրանում դաշնակից հայկական հեծելազորի մասնակցությունից (18): Հայկական զինուժի մասին այդ բարձր կարծիքը միանգամայն հիմնավորվում է, երբ հետևում ենք նրա գործողություններին Միհրդատ VI-ի հետագա պատերազմներում: Դրանք ցույց են տալիս, որ հայոց զորքը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն Միհրդատի գահակալման սկզբնական շրջանում, ինչպես գտնում է Ե.Մոլևը, այլև՝ հետագայում էլ:

  Հայկական բանակի վճռական և կարևոր նշանակությունը լիովին բացահայտվեց Միհրդատյան I պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 89-84):

 Այդ պատերազմի մարտական կարևոր գործողություններն էին Փոքր Ասիայոմ ՝ Ամնեյոնի (մ.թ.ա. 88 թ.), Պաքիոնի (մ.թ.ա. 88 թ.), Հունաստանում և Բալկայան թերակղզում՝ Քերովնեայի երկու (մ.թ.ա. 87 և 86 թթ.), Օրքոմենեի (մ.թ.ա. 86 թ.) ճակատամարտերը: Այդ բոլոր գործողություններում մեծ դեր է խաղացել հայոց զորքը, հիմնականում 10 000-անոց այրուձին՝ Միհրդատի որդի Արկաթիոսի գլխավորությամբ (19):

  Ռազմական գործողություններում աչքի է զարնում մի օրինաչափություն. այն ճակատամարտերում, որտեղ պոնտական զորքերը սակավաթիվ էին և հիմնականում կազմված հայկական զորամասերից, հայերը կարևոր դեր են խաղացել հաղթանակի մեջ կամ նպաստել են հաղթանակին, իսկ պոնտական մեծաթիվ բանակի դեպքում, երբ հայերի կողքին կռվում էին նաև շատ ժողովուրդներից և ցեղերից կազմված զինվորներ, հայոց հեծելազորի հաջողությունը պաշտպանություն չէր գտնում այդ բազմալեզու, բազմացեղ և տարանպատակ հետևակի կողմից:

Ահավասիկ:  Ամնեյոնի ճակատամարտում Բիթանիայի թագավոր Նիկոմեդեսի գերազանց ուժերի դեմ կռվում  էին միմիայն պոնտական բանակի թեթևազենները և հայոց այրուձին: Ճակատամարտը, համառոտ, ունեցավ այսպիսի ընթացք: Մարտի  սկզբում հայոց այրուձին նահանջեց Նիկոմեդեսի գերազանց ուժերի ճնշման տակ՝  իր ետևից տանելով Նիկոմեդեսի զորքը այնքան ժամանակ, մինչև պոնտական զորավար Արքելայոսը աջ թևից հարձակվեց հետապնդողների վրա: Երբ Նիկոմեդեսի զորքը շրջվեց դեպի Արքելայոսը, այդ ժամանակ հայոց այրուձին, Նեոպտղոմեոսի և Արկաթիոսի գլխավորությամբ, ետ շրջվեց ու հարվածեց Նիկոմեդեսի զորքի թիկունքին (20):  Հայոց այրուձիի նահանջը ոչ թէ իրական էր, այլ արևելյան (հայկական, պարթևական ևն) հատուկ մարտավարություն. որի նպատակն էր՝ բացազատել հակառակորդի ուժերը, թուլացնել նրա դիրքերը, շեղել ուշադրությունը, ապա, շրջվելով, հանկարծակի հարված հասցնել նրան:

  Ամնեյոնի ճակատամարտում հայոց այրուձին կիրառեց հենց այդ մարտավարությունը: Հայոց այրուձիի և պոնտական թեթևազենների հմուտ գործողությունները

փայլուն հաղթանակ բերեցին: Այդ հաղթանակի մասին Ապպիանոսը գրում է. «Քանզի հաղթեց սակավաթիվ զորքը իրեն չափազանց գերազանցող (զորքին) ոչ թե ինչ-որ ուժեղ դիրքի, պատահականության կամ թշնամու սխալի հետևանքով, այլ շնորհիվ զորավարների և  բանակի քաջության» (ολίγοιτεγαρπολύπλειόνων  εκεκρατήκεσαν, καιουδεμιάσυντυχίαχωρίωνήπολεμίουσφάλματος, αλλ՚αρετήστρατηγώνκαιανδρείαστρατού») (21):

  Պաքիոնի ճակատամարտում Միհրդատ VI-ի զորավար Նեոպտղոմեոսը և Փոքր Հայքից եկած զորավար Նեմանեսը արագ գործողություններով պարտության մատնեցին հպոմեական զորավար Մանիոս Աքվիլիոսի 44 000-անոց զորքին: Այդ ճակատամարտում հայոց այրուձին կիրառեց մարտավարական մեկ այլ հնարք՝ արագ ու անսպասելի հարձակումով ջախջախիչ հարված հասցրեց հռոմեական բազմաքանակ բանակին. այդ ճակատամարտում հայ և պոնտացի զինվորները կոտորեցին

10 000 հռոմայեցի (22):

 Հունաստանում վարվող գործողությունների ընթացքում Արկաթիոսի գլխավորած հայկական զորքը ներխուժեց (մ.թ.ա. 87 թ.) Մակեդոնիա և պարտության մատնելով այդտեղ գտնվող հռոմեական զորքին՝ իրեն ենթարկեց Մակեդոնիան (23):

   Քերովնեայի ճակատամարտում (մ.թ.ա. 86 թ.), որտեղ հայ-պոնտական զորքը պարտություն կրեց, հայոց այրուձին պոնտական հեծելազորի հետ կռվեց քաջաբար: Թեև հայ-պոնտական հեծելազորը արագ հարձակումով հռոմեական հետևակին կիսեց երկու մասի և սկսեց շրջապատել նրան, սակայն պոնտական զորավար Արքելայոսի հրամանով ետ վերադարձվեց (24): Արքելայոսի հենց այդ անվճռականությունն էլ, ըստ երևութին, վճռական դեր խաղաց Միհրդատ VI-ի բանակի պարտության մեջ: Հայ-պոնտական հեծելազորի հաջողությունը կարելի էր ամրապնդել հետևակի հարձակումով:

  Հայոց այրուձին աչքի է ընկել նաև Օրքոմենեի ճակատամարտում (մ.թ.ա. 86 թ.), թեև պոնտական բանակը պարտվել է: Ապպիանոսի վկայությամբ, պոնտական հեծելազորի, այդ թվում՝ հայոց այրուձիի, պատճառած սարսափը այնքան մեծ էր, որ հռոմայեցի զինվորները դժկամությամբ էին կռվում նրա դեմ (25):

  Ապպիանոսը հայոց զորքի մասին գրում է, որ այն ամենաուժեղն ու ամենաամբողջականն էր այն բոլոր զորքերից, որոնք Բալկաններ էր ուղարկում Միհրդատը (26):

  Հռոմի շահերն արտահայտող պատմագրի այս հաղորդումը լավագույն վկայությունն է  Փոքր Հայքի զինվորների բարձր համբավի մասին հին աշխարհում:

  Այսպիսով, ուսումնասիրելով Փոքր Հայքի զինված ուժերի մասին այն տվյալները, ոտոնք վերաբերում են Միհրդատ VI-ի գահակալման սկզբնական և Միհրդատյան Iպատերազմի ժամանակաշրջանին, կարող ենք անվերապահորեն արձանագրել, որ հայոց զորքը մարտունակ էր,  ուժեղ, իր զինանոցում ուներ մարտավարական տարբեր հնարքներ, և այն կարևոր դեր է խաղացել Միհրդատ  VI-ի ժամանակ, նպաստել արքայի արտաքին ռազմական և քաղաքական հաջողություններին, ինչը ընդունել են նույնիսկ օտարների հանդեպ  հաճախ աչառու հռոմեացիները:

 

--------------

1.    Е. Молев, Митридат Евпатор. Создание Черноморской державы, Саратов, 1976,стр.16, 18.

2.    Մանրամասնտե՛սնույնտեղում, էջ20: Նույնի, Малая Армения и Митридат  Евпатор, в сб. Проблемы античной истории и культуры, ч. 1, Ереван. 1979, стр. 186.

3. Արձանագրությանբնագիրըևնրավերաբերյալեղածորոշկարծիքներտե՛ս С.А.Жебелев, Ольвия и Мифрадат Евпатор (IosPE, I², 35), в сб. Северное Причерноморье, Москва-Ленинград, 1953, стр. 275-290.

4.    Հմմտ.՝С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ277, 279:

5.    Նույնտեղում, էջ288-290:

6.    М. Максимова, Античные города юго-восточного Причерноморья, Москва-Ленинград. 1956, стр. 226.

7.    Е. Молев, նշվ. աշխ., էջ51-53:

8.    Н, Ломоури,К истории Понтийского царства, ч. 1, Тбилиси, 1979, стр. 91, 160.

9.    М. Максимова,նշվ. աշխ., էջ226:

10. Е. Молев, նշվ. աշխ., էջ51-53:

11.Н, Ломоури, նշվ. աշխ., էջ91, 160:

12. С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ288:

13.Xen., Anab., VI, 1, 17. Քսենոփոնի«Անաբասիս» — իհայերենթարգմանության(Երևան, 1970) մեջէլ, բնականաբար, թարմանվածէ«Հարմենե» (էջ139):

14. С.А. Жебелев, նշվ. աշխ., էջ289:

15. Древнегреческо-русский словарь, т.1, Москва, 1958, стр. 236.

16. Տե՛սВторой всесоюзный симпозиум по проблебам эллинистической культуры на Востоке, «Вестник древней истории», 1985, № 3, стр.193.

17. Е. Молев, Малая Армения… стр. 188.

18. Նույն տեղում, էջ 188-189: Նույնի, Митридат Евпатор....., էջ 26:

19. App., Mithr., 17-18.

20. Նույն տեղում, 18:

21. Նույն տեղում, 19: Այդ հաղթանակի մասին տե՛ս նաև Strabo, XII, III, 40.

22. App., Mithr., 19.

23. Նույն տեղում, 35.

24. Նույնտեղում, 43. Հմմտ. նաև՝Plut.,Sulla, XIX.

25. Հմմտ.՝ App., Mithr., 49.

26. Նույն տեղում, 41:

 

Հայկական հանրագիտարանի

նախկին ավագ գիտական խմբագիր

Սեդրակ Կրկյաշարյան

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья