Категория: Հայերեն էջեր

ԻՆՉՈ՞Ւ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԵՂԾՎԵԼ «ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ» ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


 

Այս հոդվածը գրել եմ 1979 թ., սակայն այդ ժամանակ, տարբերպատճառներով, չհրապարակեցի այն: Պատճառներից ամենակարևորն այն էր, որ ես հույս չունեի, թե այն կտպագրեն: Բանն այն էր, որ այս հոդվածը մեծ հարված էր պատմական գրականության մեջ ընդունված տեսակետին և ոչ ոք չէր տպագրի անհայտ ու, այսպես ասած, «մեջք» չունեցող մեկի, որպիսին ես էի, հոդվածը: 1983 թ., երբ լույս տեսավ Հ. Հակոբյանի հոդվածը «Տիգրանակերտի ճակատամարտի» վերաբերյալ (տե՛ս Հակոբյան Հ., Տիգրանակերտի ճակատամարտը նոր լուսաբանությամբ, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1983, № 9, էջ 65-79), որոշեցի հրապարակել իմ հոդվածը, որն այլ տեսանկյունից էր մերժում նման ճակատամարտի եղելությունը: Այդ ժամանակ ես խնդրեցի հայ ամենաազնիվ և հայրենասեր պատմաբաններից մեկին՝ Լևոն Շահինյանին, կարծիք տալ իմ հոդվածին: Նա սիրով համաձայնեց գրել իր կարծիքը, բարձր գնահատեց հոդվածը և առաջարկեց այն հրապարակման համար: Սակայն հոդվածն այդպես էլ չհրատարակեցին: Չեմ ուզում մանրամասնել՝ ինչու, որպեսզի, տարիներ անց, չվիրավորեմ ոմանց։ Հիմա, ավելի քան 40 տարի անց, երբ ոչ ոք չի կարող արգելել, այն ներկայացնում եմ հայ ընթերցողի ուշադրությանը:                          Մ.թ.ա. 69-66 թթ. հռոմա-հայկական պատերազմի վերաբերյալ պատմագիրների տեղեկություններում և պատմագիտական ուսումնասիրություններում կարևոր տեղ է գրավում, այսպես կոչված, «Տիգրանակերտի ճակատամարտը»: Դրա «ընթացքի», անմիջապես նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին հաղորդում են Ապպիանոսը (1), Պլուտարքոսը (2), Մեմնոն Հերակլեացին (3) Փրոնտինոսը (4) (այս հարցում այլ պատմագիրների, մասնավորապես՝ Եվտրոպիոսի, Փլեգոնի և Օրոզիոսի տեղեկությունները կարևոր նշանակություն չունեն):Մինչև 20-րդ դարի 80-ական թթ. ճակատամարտի իրական լինելու փաստն ընդունում էր ուսումնասիրողների մեծ մասը (5):Մ.թ.ա. I դ. 1-ին կեսի հռոմա-հայկական հարաբերությունների պատմությունն ուսումնասիրելու ընթացքում, «Տիգրանակերտի ճակատամարտի» վերաբերյալ սկզբնաղբյուրներում եղած հակասությունները կասկած հարուցեցին նմանօրինակ ճակատամարտի իրական լինելու վերաբերյալ: Սկզբնաղբյուրների մանրամասն վերլուծությունն աստիճանաբար ուրվագծեց մի պատկեր, որ նման խոշոր ու վճռական ճակատամարտ տեղի չի ունեցել: Չափազանց շատ են հակասությունները, Տիգրան Բ-ի «թույլ տված սխալները», հռոմեական զորքի «հաղթանակին» նպաստող պայմանները:Մինչև բուն նյութը շարադրելը, ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել սկզբնաղբյուրների երեք տեղեկությունների վրա, որոնք կասկածելի են դարձնում «Տգրանակերտի ճակատամարտի» որոշ դրվագներ:1.Ճակատամարտի դրվագներից մեկի մասին Պլուտարքոսը գրում է. «Այնժամ նա (Լուկուլլոսը – Ս.Կ.) հրամայեց իր ենթակայության տակ գտնվող թրակիական և գալատական հեծյալներին հարվածել հակառակորդի հեծելազորի կողքից և սրերով ետ մղել նրանց նիզակները, քանզի զրահակիր հեծելազորի ամբողջ ուժը նիզակների մեջ է, և նա չունի իրեն պաշտպանելու կամ թշնամուն վնաս հասցնելու այլ միջոցներ, որովհետև նա ասես փակված է իր ծանր և կարծր զրահի մեջ» (6):Հայկական ծանր հեծելազորի «ծանր և կարծր» զրահի և նիզակից բացի այլ զենք չունենալու մասին հիշատակությունը պետք է սխալ համարել, որովհետև, իրականում այդպես չէր: Տիգրանի հեծելազորը զինված էր նիզակներով, սրերով և այլ զենքերով (7):Տիգրան Բ-ի ժամանակակից պարթևաց արքա Միհրդատ II-ի «ծանրազեն հեծելազորայինները հագած էին օղազրահ… և զինված էին նիզակներով ու սրերով» (8): Հայկական և պարթևական հեծելազորը զինված էին իրար նման և դա բնական էր. hայկական, պարթևական և պարսկական ռազմական արվեստը նման էին (դա բացատրվում է այդ աշխարհաշրջանի առանձնահատկություններով), նրանք կիրառել են մարտավարական նման հնարքներ և նման էին զինվածությամբ (9):Պետք է ենթադրել, որ հայ զինվորների պաշտպանական հագուստը ևս նման էր պարթևականին, և նրանք կրում էին միևնույն տիպի զրահ՝ օղազրահ, հնարավոր է նաև՝ թեփուկավոր զրահ (10):Օղազրահը և թեփուկավոր զրահը բավական ճկուն էին համեմատաբար ազատ շարժվելու համար և խոսք չի կարող լինել Տիգրանի ծանր հեծելազորայինների շարժունակության սահմանափակ լնելու մասին:Հայկական ընդարձակ լեռնաշխարհի բնական առանձնահատկությունները (կտրտված տեղանք, լեռներ, ձորեր ևն) ինքնին բացառում էին ծանր, կարծր զրահի գործածությունը: Բացի այդ, Տիգրանի զրահավոր հեծելազորին, ընդհանրապես, հատկացված էր որոշակի դեր՝ կատարել հատուկ առաջադրանքներ և ճակատամարտի ժամանակ գործել առավել վտանգավոր հատվածներում (11): Դա երևում է նաև Պլուտարքոսի համապատասխան վկայությունից (12):Հետևաբար, այդ հեծելազորը, լավ պաշտպանված լինելով հանդերձ, պետք է լիներ շարժունակ, այլապես չէր կարող կատարել իր վրա դրված խնդիրները:Վերադառնալով Պլուտարքոսի վերը բերած հատվածին, պետք է եզրակացնել, որ այդտեղ աղավաղված է իրականությունը: Պուտարքոսը կամ, ավելի ճիշտ, նրա օգտագործած սկզբնաղբյուրի հեղինակը, Տիգրանի ծանր հեծելազորին «զրկել է» «թշնամուն վնաս հասցնելու այլ միջոցներից», տվյալ դեպքում՝ սրից, բացի այդ, «հագցրել է» այնպիսի զրահ, որպեսզի ճշմարտանման լինեն Լուլուլլոսի փոքրաթիվ ջոկատի գործողությունները և դրանց հաջորդած ու դրանց արդյունք հանդիսացող իրադարձությունները:2. «Տիգրանակերտի ճաատամարտի» դրվագներից մեկի մասին Պլուտարքոսը գրում է. «… նա (Լուկուլլոսը – Ս.Կ.) անցավ գետը և իր զորքի առջևում շարժվեց թշնամու վրա...: Այստեղ նա նկատեց, որ զրահապատ հեծելազորը, որի հետ հատուկ հույսեր էր կապում հակառակորդը, շարված է տափակ և լայն գագաթով բլրի տակ...: Ինքը երկու կոհորսով նետվեց դեպի բլուրը...» (13):Այս հաղորդումից երևում է, որ Լուկուլլոսի նախնական ծրագրում հայոց զորքին այդքան «դժբախտություններ» բերած բլրին ոչ մի դեր չի հատկացվել, որովհետև Լուկուլլոսը բլուրը նկատել է մարտի ընթացքում: Դա նշանակում է, որ մարտից առաջ Լուկուլլոսը հետախուզություն չի արել (14), հակառակ պարագայում կտեսներ, որ հայկական բանակը չի գրավել բլուրը և այն գրավելու ծրագիրը կմշակեր մինչև ճակատամարտը: Այս վկայությունը ևս մի ապացույց է այն բանի, որ «Տիգրանակերտի ճակատամարտի» որոշ դրվագներ կասկածելի են իրենց էությամբ և անտրամաբանական:3. Թվում է, ճիշտ չէ նաև Ապպիանոսի այն հաղորդումը, թե Տիգրանի 6000-անոց ջոկատը կարողացավ ճեղքել Տիգրանակերտը պաշարած հռոմեական զորքի շղթան և քաղաքից դուրս բերեց Տիգրանի կանանոցը (15), եթե նկատի ունենանք հռոմեական բանակի պաշտպանական հզոր կարողությունները (16):Այդ հարցում, ինձ թվում է, առավել ճիշտ է Մեմնոնը, որը գրում է, թե Լուկուլլոսը Կապադովկիայից «անսպասելի անցավ Եփրատը և զորքերը մոտեցրեց (այն) քաղաքին, որտեղ պահվում էին Տիգրանի կանանոցն ու բազում գանձերը» (17): Մեմնոնի այս հատվածից և հետագա շարադրանքից երևում է, որ խոսքը ոչ թե Տիգրանակերտի մասին է, այլ մի քաղաքի, որը գտնվում էր Եփրատի անցման մոտ կամ որոշ հեռավորության վրա: Հ. Աստուրյանը ևս նկատել է այդ պարագան, գտնելով, որ հիշյալ ամրոցը գտնվել է Ծոփքում (18):ՄԻջադեպը Տիգրանակերտի հետ կապ չունենալը երևում է նաև երկու կողմնակի վկայություններից: Պլուտարքոսը պատմում է, որ Տիգրանակերտը գրավելուց հետո Լուկուլլոսը «վերցնելով Տիգրանակերտում գտնվող գանձերը, քաղաքը հանձնեց զինվորներին թալանելու...» (19): Դա նշանակում է, որ գանձերը Տիգրանակերտից դուրս չէին բերվել: Բացի այդ, ըստ Մեմնոնի, Լուկուլլոսը Հայաստան ներխուժելուց հետո պաշարել է առավել կարևոր բնակավայրերը, ըստ որում՝ զորքը բաժանել է երկու հիմնական մասի, «մի մասին թողեց պաշարելու Տիգրանակերտը, իսկ մյուս մասը (ուղարկեց պաշարելու) առավել կարևոր բնակավայրերը» (20): Այս տեղեկությունից պարզվում է, որ Լուկուլլոսի զորքի մեծ մասը պաշարում էր Տիգրանակերտը՝ հզոր ամրություններ ունեցող մայրաքաղաքը և դա բնական էր, մյուս մասը՝ այլ բնակավայրերը: Այդ պարագայում 6000-անոց հայկական ջոկատի սխրանքը հնարավոր էր, որովհետև այն քաղաքը, որտեղ գտնվում էին Տիգրանի կանանոցն ու գանձերը, պաշարված էր անհամեմատ ավելի փոքր ուժերով, քան մայրաքաղաք Տիգրանակերտը :Ինքնստինքյան առաջանում է բնական հարց. ինչո՞ւ 6000-անոց ջոկատը կարող էր ճեղքել հռոմեական բանակը, կատարել իր առջև դրաված խնդիրը, իսկ Տիգրանի հզոր բանակը չկարողացավ հաղթել «Տիգրնակերտի ճակատամարտում»: Պատասխանը նրանումն է, որ իրադարձություններն, իրականում, ունեցել են այլ ընթացք:Ինչո՞ւ Լուկուլլոսը տրոհեց իր բանակը, ինչպես հաղորդում է Մեմնոնը, չէ՞ որ սկզբից ևեթ դրության տերը դառալու համար կարևոր էր շահել մի ճակատամարտ, իսկ դրա համար ճիշտ կլիներ չտրոհել բանակը: Սակայն ամբողջ հարցը նրանումն էր, որ երբ Լուկուլլոսը ներխուժեց Հայաստան, Տիգրանը և հայկական բանակը երկրում չէին (21), և Լուկուլլոսի գործողությունները ճիշտ էին հռոմայեցիների տեսանկյունից. արքայի և զորքի բացակայության պայմաններում գրավել ու թալանել հնարավորին չափ շատ քաղաքներ:Այս յուրօրինակ ներածությունից հետո վերադառնամ սույն հոդվածի գլխավոր հարցին՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է ստեղծվել «Տիգրանակերտի ճակատամարտի» մասին պատմությունը:«Տիգրանակերտի ճակատամարտի» մասին հաղորդող պատմագիրներն իրենց ձեռքի տակ ունեցել են որոշակի նյութեր, որոնց հիման վրա էլ շարադրել են այդ «պատմությունը»: Ըստ ուսումնասիրողների այդ նյութերն են՝ա. Լուկուլլոսի զեկուցագրերը, որոնց մասին հիշատակում է Պլուտարքոսը (22), հավանաբար նաև՝ նամակագրությունը,բ. Լուկուլլոսի արշավանքների ժամանակ նրան ուղեկցող բանաստեղծ Արքիաս Անտիոքացու ներբողը Լուկուլլոսին(23):Պատմական գրականության մեջ բազմիցս նշվել է Լուկուլլոսի որոշ զեկուցագրերի անհավաստիության մասին (24), սակայն, այդ պարագան, մոռացության է տրվում հռոմա-հայկական պատերազմի առանցքային հարցերի ուսումնասիրության ժամանակ: Չխոսելով Լուկուլլոսի՝ առավել առասպելաբանությանը, քան իրականությանը վերաբերող անհեթեթ տեղեկությունների մասին (25), բերենք երկու, առաջին հայացքից ճշմարտանման, տեղեկություն:ա. Դեռևս Պոնտոսը լրիվ չգրաված, Լուկուլլոսը տեղեկություն է ուղարկել Հռոմ, թե Միհրդատը պարտվել է, սակայն, երբ Հռոմից պաշտոնյաներ են գնացել Պոնտոս՝ նորանվաճ տարածքները յուրացնելու, պարզել են, որ Լուկուլլոսի վիճակն անմխիթարական է, և նա անգամ ինքն իր վրա իշխանություն չուներ, իսկ Տիգրանն ու Միհրդատը ծավալել են գործուն ռազմական գործողություններ (26):բ. Լուկուլլոսը մեկ այլ զեկուցագրում ծերակույտին հայտնել է, որ փայլուն հաղթանակ է տարել Արածանիի մոտ (27): Սակայն Դիոն Կասսիոսի մի հատվածից երևում է, որ Արածանի մոտ Լուկուլլոսը, ընդհակառակը, պարտվել է (28):Ի՞նչն էր Լուկուլլոսին ստիպում այդես վարվել, այսինքն՝ գրել կեղծ զեկուցագրեր և հորինել անիրական իրադարձություններ: Դրա դրդապատճառներն էին Հռոմի ծերակույտի առջև արդարանալու միտումը և փառաբանվելու ձգտումը:Լուկուլլոսի ներխուժումը Հայաստան Հռոմի ծերակույտից կամ ժողովրդական ժողովից չլիազորված և ավազակային քայլ էր (29):Շատ օրինակներ վկայում են, որ նման քայլերը Հին Հռոմում (նաև՝ Հին Հունաստանում) համարվում էին ծանր հանցանք, ինչի համար մեղավորները պատասխանատվության էին ենթարկվում (30): Հասկանալի է, որ Հայաստանում Լուկուլլոսի գործողությունների հաջող ընթացքի դեպքում նրան կներվեր այդ ներխուժումը (31): Սակայն Լուկուլլոսի գործերը Հայաստանում այնքան էլ փայլուն չէին, և նա, ի վերջո, պարտվել է (32):Լուկուլլոսը, քաջ գիտենալով, որ պատասխան է տալու անհաջողությունների համար, Հայաստանում իր գործողությունները պետք է ներկայացներ գունավոր երանգներով և անգամ անհաջողությունները ներկայացներ իբրև հաջողություններ, իսկ աննշան ընդհարումները ներկայացներ խոշոր հաղթանակներ: Այդպես են հորինվել «Տիգրանակերտի ճակատամարտը», Արածանիի մոտ «հաղթանակը»:Լուկուլլոսն ուներ այլ դրդապատճառ ևս. նա ձգտում էր փառքի: Փառաբանվելու ձգտումը միանգամայն հասկանալի է, դրան բոլոր ժամանակներում, այդ թվում և հին աշխարհում, ձգտել են շատերը, մեծ նշանակություն են տվել դրան: Ահա թե ինչ է գրում այդ առիթով Կիկերոնը. «...մեզ բոլորիս հրապուրում է գովեստների ծարավը, բոլոր ազնիվ մարդիկ, մյուսներից առավել, ձգտում են փառքի» (33), «...Սակայն այժմ ամեն ազնիվ մարդու մեջ ապրում է մի առաքինի ձգտում, որը գիշեր-ցերեկ տանջում է նրա սիրտը փառքի ծարավով և ասում այն մասին, որ մեր անվան հիշատակը չպետք է մարի մեր կյանքի հետ, այլ պետք է ապրի հետագա բոլոր սերունդների մեջ» (34):Լուկուլլոսին նույնպես խորթ չէր այդ ձգտումը: Ահավասիկ. «Տիգրանակերտի Ճակատամարտից» առաջ Լուկուլլոսին ասացին, որ այդ օրը (հոկտեմբերի 6) «սև օր» է հռոմայեցիների համար (35), նա պատասխանել է, որ կերջանկացնի այդօրը (36): Անմիջապես աչքի է զարնում Լուկուլլոսի կամ նրա գործունեությունը նկարագրողների միտումը՝ Լուկուլլոսին ներկայացնել իբրև հռոմայեցիների համար «սև օրը» երջանկացնող, իբրև հերոս: Հանուն այդ բանի, որը նաևփառաբանության արժանի գործ էր, ամեն մի, անգամ աննշան, ընդհարում հռոմեական և հայկական զորքերի միջև, որը, հնարավոր է, տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին (դա երջանիկ պատեհություն էր Լուկուլլոսի համար), պետք է ներկայացվեր իբրև մեծ, հաղթական ճակատամարտ, որը վերացրել է հռոմայեցների պատմության սև բիծը: Եվ, իհարկե, հռոմայեցիները պետք է «կոտորեին» այնքան մարդ, որ դրանցթիվը գերազանցեր մ.թ.ա. 105 թ. սպանված 80000 հռոմայեցիների թվին. «երջանկացումն» այդպես կատարյալ կլիներ:Ահա այն նկատառումները, որոնք Լուկուլլոսին հարկադրում էին կեղծել փաստերը: Ի դեպ, Հռոմի պատմության մեջ Լուկուլլոսը եզակի դեմք չէ անհաջռղությունները քողարկելու և փառաբանվելու նպատակով կեղծ զեկուցագրեր կազմելու, իրադարձություներն աղավաղելու մեջ: Բերեմ մի քանի օրինակ: Հաննիբալի դեմ պատերազմի ժամանակ, հռոմեական հեծելազորի հրամանատար Մինուկիոս Ռուփոսը ճակատամարտ է սկսել Հաննիբալի ուժերի հետ և համարելով, որ ինքը հաղթել է, այդ մասին հաղորդել է Հռոմ (37): Հռոմայեցի զորավար Մուրենան, չնայած իր պարտությանը, այնուամենայնիվ արժանացել է հաղթահանդեսի (38): Կեղծ հաղթանակներ տոնելու օրինակներ են տվել կայսրեր Կալիգուլան (39), Կլավդիոսը (40), հռոմայեցի զորավար Լուկիոս Կեսեննիոս Պետոսը (41), Հռոմում հաղթակամար է կառուցվել ի պատիվ զորավար Կորբուլոնի կարծեցյալ հաղթանակի (մ.թ. մոտ 61 թ.)(42), 232-233 թթ. հռոմա-պարսկական պատերազմում հռոմեական զորքի պարտությունը չի խանգարել Հռոմում հաղթահանդես տոնելուն (43):Նշված փաստերը, որոնք հաղորդում են հենց իրենք՝ հռոմայեցի հեղինակները, բավական ցայտուն ապացույց են այն բանի, որ հռոմայեցի զորավարներն ու պետական գործիչները չեն խորշել հորինելու կարծեցյալ հաղթանակներ և տոնելու անհիմն հաղթահանդեսներ, այլ կերպ ասած՝ կեղծել պատմությունը: Լուկուլլոսը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինը, որն օգտվել է հռոմայեցիների համար սովորական հնարքից և հորինել է Տիգրանակերտի «երջանկացնող» ճակատամարտն ու Արածանիի մոտ «հաղթանակը»:                           Այժմ Արքիաս Անտիոքացու մասին: Արքիասն ազգությամբ հույն էր, մ.թ.ա. 102 թվականից ապրել է Հռոմում, վայելել Լիկինիոս Լուկուլլոսների հովանավորությունը, դարձել հռմեական քաղաքացի (44): Ինքնին հասկանալի է, որ հռոմեական հայտնի տոհմի հովանավորյալըերախտագիտության մեծ զգացում պիտի ունենար և՛ իրեն հովանավորողների (այդ թվում՝ Լուկիոս Լուկուլլոսի), և՛ իրենքաղաքացիություն շնորհած քաղաքի՝ Հռոմի նկատմամբ ուինչ-որ բանով վարձահատույց լիներ: Բանաստեղծի համար վարձահատույց լինելու լավագույն ձևը ներբողն էր, ինչին մեծ նշանակութուն են տվել բոլոր ժամանակներում:Կիկերոնի մի քանի արտահայտությունները բացահայտում են, թե ինչպիսին են հռոմեական բանաստեղծների, այդ թվում՝ Արքիաս Անտիոքացու ստեղծագործությունները և ինչ նպատակ են հետապնդում դրանք: «… Արքիասը վաղուց ի վեր իր ամբողջ ջանասիրությունը և ձիրքը ի սպաս է դրել հռոմեական ժողովրդի փառաբանմանը և… գովեստին» (45): «Միհրդատի դեմ… պատերազմը… ամբողջովին նկարագրված է (Արքիասի կողմից-Ս.Կ.). այդ գրքերը փառաբանում են ոչ միայն Լուկիոս Լուկուլլոսին՝ քաջարի և նշանավոր այրին, այլև՝ հռոմեական ժողովրդին...» (46): «Թույլ տվեք… Հռոմի պատմությունը շարադրող բանաստեղծների պես լռել մեր դժբախտության մասին...» (47): «Լուկուլլոսի մասին… ես կխոսեմ իր տեղում և, այդ ժամանակ, իմ ճառում, կձգտեմ չնսեմացնել նրա իրական ծառայությունները, և կեղծիքները (falsa) չվերագրել նրան»(48):Կիկերոնի, վերը բերած արտահայտություններն ապացուցում են հռոմեական հեղինակների, այդ թվում՝ Արքիաս Անտիոքացու, տեղեկությունների կամ ներբողների (առավելապես, երբ դրանք վերաբերում են Հռոմի անհաջողություններին) երեք կարևոր հատկանիշները.ա. գովերգել Հռոմը և նրա գործիչներին,բ. լռել Հռոմի և նրա գործիչների անհաջողությունների մասին,գ. հորինել կամ կեղծել և հռոմայեցի գործիչներին վերագրել իրականում տեղի չունեցած իրադարձություններ:Կիկերոնի արտահայտություններից մեկը, միաժամանակ, ցույց է տալիս, որ և՛ Պոնտոսում, և՛ Հայաստանում Լուկուլլոսի գործունեության որոշ դրվագներ հորինված են (այն, ինչ ուզում եմ ցույց տալ) և կեղծված այն աստիճան, որ հարկավոր էր չշփոթել իրականն ու անիրականը:Կիկերոնի նշած սկզբունքով էլ Լուկուլլոսը ներկայացվել է Արքիասի ներբողում, և նրա բնութագիրը ներբողից անցել է պատմագիրների մատյանները, միացել Լուկուլլոսի կեղծ զեկուցագրերին ու հասել մինչև մեր օրերը:Մ.թ.ա. 69-66 թթ. հռոմա-հայկական պատերազմի ժամանակ հայկական և հռոմեական զորքերի միջև տեղի են ունեցել բազմաթիվ ընդհարումներ (49): Դրանցից մեկը, որը, հավանաբար, տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին, Լուկուլլոսի և Արքիաս Անտիոքացու կողմից ներկայացվել է իբրև մեծ հաղթանակ: Առաջինն այդպես է վարվել իր անհաջողությունները քողարկելու և ծերակույտի առջև արդարանալու, երկրորդը՝ Լիկինիոս Լուկուլլոսների և Հռոմի հանդեպ իր երախտագիտությունը արտահայտելով, Լուկիոս Լուկուլլոսին և հռոմեական ժողովրդին փառաբանելու նպատակով: Աննշան իրադարձությունը զեկուցագրերում մեծ և կարևոր ցույց տալու ձգտումը, ներբողներում ընդունված գովեստն ու հնարովի պատմությունները, իրադարձությունների անընդհատ ուռճացվող մանրամասները (ինչպես սովոր են անել մարդիկ՝ լուրերը բերնեբերան հաղորդելիս), Տիգրանակերտի մոտ տեղի ունեցած աննշան ընդհարմանը տվել են մեծ և վճռական ճակատամարտի տեսք, ծնել բազմաթիվ հակասություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտել պատմագիրների երկերում:

 ՀՂՈՒՄՆԵՐ

1. Аппиан, Митридатовы войны, 84-86, «Вестник древней истории», 1946, № 4, стр. 273-274; Appiani Historia Romana, Mithr., 84,377- 86,392, vol. 1, Lipsiae, 1962, p. 494-498 (այսուհետև՝ App., Mithr.).

2. Плутарх, Лукулл. XXV-XXIX, Сравнительные жизнеописания, т. 2, Москва, 1963, стр. 193-198; Plutarch’s, Lucullus, XXV-XXIX, Lives, vol. 2 (Cambridge, Massachusetts, London (այսուհետև՝ CML), 1959, p. 548-568 (այսուհետև՝ Plut., Luc.).

3․ Мемнон, О Гераклее, LVI-LVIII, «Вестник древней истории», 1951, № 1, стр.314.

4. Frontinus The stratagems…, II,I,14, II,II,4, CML, 1950, p.96, 98.

5. Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վենետիկ, 1912, էջ 56-57: Մանանդյան Հ. Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևան, 1940, էջ 113-131: Հրանդ Արմեն, Մեծն Տիգրան, Գահիրե, 1957, էջ 148-150: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ 588-589: Моммзен Т., История Рима, т.3, Москва, 1941, стр. 59:

6. Plut., Luc., XXVIII, 2-3, p. 560-562.

7. Սարգսյան Ս., Հայ ռազմական արվեստի պատմությունից, Երևան, 1969, էջ 64:

8. Машкин Н., История древнего Рима, Москва, 1956, стр. 300-301.

9. Հմմտ. Սարգսյան Ս., նշվ. աշխ., էջ 7:

10. Սալլուստիոսի «Պատմության» IV գրքի 65-րդ պատառիկում հիշատակվում են ծածկոցներ, որոնց վրա կարված էին երկաթե թիթեղներ՝ թեփուկի նման: Ուսումնասիրողները ենթադրում են, որ այդ պատառիկը վերաբերում է Տիգրանի հետ հռոմայեցիների պատերազմի իրադարձություններին (հմմտ.՝ «Вестник древней истории», 1950, № 1, стр. 308 и примеч. 15):

11. Հմմտ. Սարգսյան Ս., նշվ. աշխ.., էջ 64:

12. Plut., Luc., XXVIII, 2, p. 560.

13. Plut., Luc., XXVIII, 1-3,, p. 560.

14. Թեև Մեմնոնը գրում է, որ «Լուկուլլոսը հմտորեն պատրաստվել է ճակատամարտին» (հմմտ.՝ Мемнон, նշվ. աշխ., LVII, 2, էջ 314:

15. App., Mithr., 85,382, p. 495.

16. Այդ մասին մանրամասն տե՛ս Разин Е, А., История военного искусства, т. 1, Москва, 1955. стр. 284-286.

17. Мемнон, նշվ. աշխ., LVI, 1, էջ 314:

18, Աստուրյան Հ., նշվ. աշխ.., էջ 52-53:

19. Plut., Luc., XXIX, 3,, p. 566.

20. Мемнон, նշվ. աշխ., LVI, 1, էջ 314:

21. Այդ մասին մանրամասն տե՛ս Կրկյաշարյան Ս.Մ., Տիգրան II-ին վերաբերող մի կարևոր ուղղում, «Պատմա-բանասիրական հանդես», 1967, № 4, էջ 275-278:

22. Plut., Luc., XXVI, 6, p. 554. Հմմտ. նաև՝ Մանանդյան Հ., նշվ, աշխ., էջ 2։

23: Նույնի, Երկեր, հ. 1, Երևան, 1977, էջ 359, 362: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ23. Հմմտ. Մանանդյան Հ., Երկեր, հ. 1, էջ 359, 363: Цицерон, Речи, т. 2, Москва, 1962, стр. 39. Cicero, Pro Archia poeta, IX, 21, Thespeeches, CML, 1961, p. 28.

24. Մանանդյան Հ., Երկ., հ. 1, էջ 360: Հայ ժողովրդիպատմություն, հ.1, էջ 583, 584 ևն:

25. Հմմտ. Plut., Luc., XXIV, 4 — 7, p. 546-548.

26. Հմմտ. Plut., Luc., XXXV, 5 — 6, p. 586 — 588.

27. Plut., Luc., XXXI, 4 — 8, p. 574 — 576.

28. Տե՛ս Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, 36, 5,1-6,1, Հին հունական աղբյուրներ, Ա, Երևան, 1976, էջ 127-128, էջ 232 (ծնթ. 26): Հմմտ. Մանանդյան Հ., Տիգրան Երկրորդը…, էջ 153-154: Նույնի, Երկ., հ. 1, էջ 219: Հայ ժողովրդի պատմություն, հ.1, էջ 593:Օ.Ի. Սևաստյանովան, Հ. Մանանդյանի «Տիգրան Բ. և Հռոմը» աշխատության ռուսերեն հրատարակության առթիվ իր գրախոսությունում (տե՛ս О.И. Севастьянова, Новый труд по древней истории Армении, «Вестник древней истории», 1946, № 2, стр. 112-118), գրում է, որ Դիոնի հատվածը թույլ չի տալիսեզրակացնել, թե հայերը ծանր հարված են հասցրել թշնամուն ևհամաձայնում է Թ.Մոմզենի այն կարծիքին, թե Եփրատի անցումը, որը լրջորեն պաշտպանում էր հայկական հեծելազորը, վերցվել է հռոմայեցիների կողմից հաջող մարտի հետևանքով (հմմտ. նույն տեղում, էջ 115): Ես ինձ թույլ եմ տալիս հակաճառել, որ Դիոնի հատվածը խոսում է հայերի հաղթանակի մասին:Օտար պատմաբանների մոտ հռոմայեցիների հաջողությանմասին պատկերացումը բխում է Պլուտարքոսի այն հաղորդումից, որ Արածանիի ճակատամարտից հետո Լուոկուլլոսի զորքն իբր մի քանի օր շարժվել է դեպի Արտաշատ, սակայն աշնանային գիշերահավասարի ժամանակ ցրտերի և ճանապարհի դժվարությունների պատճառով ետ է վերադրձել (Plut., Luc., XXXII, 1 — 3, p. 576 – 578): Սակայն Հայաստանում տարվա այդ ժամանակ նման ցրտեր չեն լինում: Նման հաղորդումը բացատրվում է նրանով, որ «հաղթանակ տարած» զորքը, բնականաբար, պետք է շարժվեր առաջ: Եթե նահանջը լիներ «հաղթանակից» անմիջապես հետո, աչքի կզարներ և կասկած կհարուցեր «հաղթանակի» վերաբերյալ: Դիոնի և Պլուտարքոսի հաղորդումների համադրումը ցույց է տալիս, որ հռոմեական զորքը այնքան էր հյուծվել Արածանիի մոտ, որ հարկադրված ետ է դարձել՝ գրավելու փորձ իսկ չանելով այնքան գայթակղիչ Արտաշատը: Այս պարագայում գործ ունենք անհաջողությունները բնության հարուցած դժվարություններով քողարկելու մի օրինակի հետ:

29. Հմմտ. Մանանդյան Հ., Երկ., հ. 1, էջ 192-193: Աստուրյան Հ., նշվ. աշխ.., էջ 48: Հրանդ Արմեն, նշվ. աշխ., էջ 130: Моммзен Т., նշվ. աշխ., էջ 56:

30. Հմմտ. Саллюстий, О заговоре Катилины, 52, 30-31, Соч., Москва, 1981, стр. 33.

31. Հետաքրքիր է, որ Լուկուլլոսը խուսափում էր պատերազմ սկսել Հայաստանի հետ: Նա իր զինվորների ասում է. «Չստացվի այնպես, որ մենք… կռվի բռնվենք Տիգրանի հետ» (հմմտ. Plut., Luc., XIV, 6, p. 512): Սակայն, ինչպես արդեն նշվեց, նա առիթը բաց չթողեց ներխուժել Հայաստան, երբ Տիգրանն ու հայոց բանակը բացակայում էին երկրից:

32. Cicero, Pro lege Manilia, IX, 26, The speeches, CML, 1959, p. 38.

33. Цицерон, Речи, т. 2, стр. 40. Cicero, Pro Archia poeta, XI, 26, p. 34.

34. Цицерон, Речи, т. 2, стр. 41. Cicero, Pro Archia poeta, XI, 29, p. 36-38.

35. Մ.թ.ա. 105 թ. հոկտեմբերի 6-ին հռոմայեցի կոնսուլ Գնեոս Մալլիոս Մաքսիմոսը և պրոկոնսուլ Քվինտոս Սերվիլիոս Կեպիոնը Արաուզոնի մոտ (Ռոնի ստորին հոսանքում) պարտվել են կիմբրերին՝ տալով 80000 զոհ:

36. Plut., Luc., XXVII, 7, p. 560.

37. Тит Ливий, История Рима..., XXII, 24, т. 2, Киев-Харьков, 1900, стр. 296-297. Аппиан, Война с Ганнибалом, III, 12, «Вестник древней истории», 1950, № 3, стр. 243.

38. Հմմտ.՝ Reinach Th., Mithradates Eupator…, Leipzig, 1895, p. 418. Մանանդյան Հ., Երկեր, հ. 1, էջ 360:

39. Гай Светоний Транквилл, Калигула, 45,1, 46, 48,2, Жизньдвенадцати цезарей, Москав. 1964, стр. 121-122.

40. Նույն տեղում, Клавдий, 17,2, стр. 136.

41. Корнелий Тацит, Анналы, XV, 8, Соч., т. 1, Ленинград, 1970, стр. 283.

42. Նույն տեղում, XV, 17-18, стр. 287.

43. Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, Երևան, 1984, էջ 33: История древнего Рима, Москва, 1971, стр. 405-406.

44. Цицерон, Речи, т. 2, стр. 337, вступительное примечание.

45. Նույն տեղում, էջ 39: Cicero, Pro Archia poeta, IX, 19, p. 28.

46. Цицерон, նույն տեղում: Cicero, նույն տեղում, IX, 21, p. 28.

47. Цицерон, նույն տեղում, էջ 173: Cicero, Pro lege Manilia, IX, 25, p. 36.

48. Цицерон, նույն տեղում, էջ 169: Cicero, նույն տեղում, IV, 10, p. 22.

49. Plut., Luc., XXV, 2-6, XXXI, 2, p. 550-552, 572. App., Mithr., 84, 378- 381, 85, 382, 87, 395-397, p. 494-496, 498.

Սեդրակ Կրկյաշարյան


Обсудить у себя 1
Комментарии (4)

Интересно, кто это сможет прочитать?

А смысл публиковать текст, которые невозможно нормально читать? И кому он тут нужен?

Хороший вопрос.Но понимаешь, какая штука, есть те, которые ведут свой блог для себя и для тех, кого может заинтересовать тематика. А так, в принципе, никто никому тут не нужен.

Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья